Օրվա սիմվոլիկան պատահական ընտրված չէր. Հայոց պատմությունից դրվագներ(պետություն-եկեղեցի հակասություն, Հայաստանի առաջին բաժանումը 387թ., առանց կենտրոնական իշխանության Հայաստան): Փարաջանով «Նռան գույնը», որի սիմվոլիկան խորքային պետության կառավարիչներին միշտ դուր է եկել(Մադոննա 2003, Լեդի Գագա 2020) բարոյական ռելյատիվիզիմի (սեռական կրքերի անբավարարվածություն, գույնն էլ խորհրդանշում է սեռականը և նյութականը) համատեքստում և բարոյական աբսալյուտիզմի համար պայքարողների դեմ որևէ գործողություն իրականացնելու(ռազմական, մշակութային) դեպքում:
Ռուսաստանի հյուսիսից մինչև Մերձավոր Արևելք մի շղթա է, որի մի հատվածը մենք ենք. Վրաստանի ներքաղաքական պիկը և սիրիական նոր ճգնաժամն ուղիղ անդրադարձ կարող է ունենալ Հայաստանի սահմանների և ներքաղաքականի վրա:
ՆԱՏՕ-Իսրայել դաշինքը Սիրիայում իրավիճակն ավելի է սրում և ճգնաժամը փոխակերպվում է քաոսի: Այս ամենի նպատակի մասին նախորդ գրառման մեջ ավելի ծավալուն անդրադարձել էի, հիմնական նպատակը Ռուսաստանին թուլացնելն է, այդ պատճառով դաշինքը կարող է Հարավային Կովկասում նույն իրավիճակը ստեղծել իր կամակատար Ադրբեջանով՝ Հայաստանի դեմ նոր ագրեսիա սանձազերծելով:
«Թրամփի պլանը» թեժացնում է Ռուսաստանի ազդեցության գոտիները:
Միջազգային մամուլում նոր հայտնված տերմինը՝ «Թրամփի պլան» կոչվածը, դա ռուս-ուկրաինական(ռուս-արևմտյան կոնֆլիկտ, ուկրաինական ճակատ) կոնֆլիկտը սառեցման մասին է, բայց ոչ ի շահ Ռուսաստանի, նպատակն այս ստատուս քվոյով պատերազմը կանգնեցնել է, ով որտեղ կանգնած է մնա տեղում, բացառությամբ Կուրսկի, որի մասով ուկրաինական կողմն ակնարկել էր, որ պատրաստ են դուրս գալու, եթե Թրամփին հաջողվի հասնել հրադադարի(մինչ Թրամփի գալը հնարավոր է Կուրսկում ուկրաինական կողմը կենդանի ուժ չունենա):
Որպեսզի մինչ այդ Ռուսաստանը ստրատեգիական հաջողությունների չհասնի ՆԱՏՕ-Իսրայել դաշինքը Ռուսաստանի համար խնդիրներ է ստեղծում:
Այս խնդիրների համատեքստում է Ռուսաստանի խորքերը հարվածելու Արևմուտքի կողմից Ուկրաինային տրված թույլտվությունը և սպառազինությունը, նոր սանկցիաները, որն արժեզրկել է ռուբլին(նպատակին չծառայեց, համատարած պանիկա չկա, որը ներքաղաքական խնդիրներ կստեղծեր), Աբխազիայում տեղի ունեցածը, Վրաստանում չդադարող և ավելի թեժացող ցույցերը, Հայաստանում ուժայինները այսպես կոչված սորոսականներին տալը, թուրք-իսրայելական օպերացիան Սիրիայի դեմ, որտեղ Իսրայելի վարչապետը սպառնաց Ասադին(Սիրիայի) Սադամի (Իրաքի) ճակատագրով(Ասադին մեղադրեց քիմիական զենք օգտագործելու նպատակի մեջ):
Ռուսաստանի պատասխանից է կախված հետագան, որը կարող է ի չիք դարձնել «Թրամփի պլան» կոչվածը:
Նախագահ Քոչարյանը այսօր խոսեց 2008 թվականի իրադարձությունների ժամանակ ցուցարարների շարքերից ավտոմատով կրակողների մասին։ Որքան էր զարմանքս, որ եղան լրագրողներ, ովքեր զարմացան այդ ասվածի վրա։ Կրակող ցուցարարների կադրերը առաջին անգամ հրապարակել եմ ես, 2018-ից հետո։ Որքան էր զարմանքս, որ տեսա այդ կադրերը և որքան զարմացա, երբ իմացա, որ այս կադրերը եղել են մարտի 1-ի քննիչ հանձնաժողովի ձեռքին, բայց ոչ մի անգամ դրանք չեն հրապարակվել մինչև 2018 եղած իշխանության կողմից։ https://www.youtube.com/watch?app=desktop&v=LKKXU3tSOQ0
Միջազգային մամուլից կարևոր իրադարձությունների մասին ենք տեղեկանում, նախ հայտնի է դառնում Իսրայել-Հեզբոլլա հրադադարի մասին լուրը(որը Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Լիբերմանը որակում է որպես կապիտուլյացիա Իսրայելի հյուսիսային շրջանների բնակիչների համար):
Հրադադարից հետո Թուրքիայի տակ գործող անջատողականների Սիրիայում հարձակումներ են սկսում սիրիական դիրքերի ուղղությամբ, արդյունքի մասին տվյալները կցկտուր են, ըստ սիրիական կողմի դիրքային կորուստներ չունեն, բայց հակառակ կողմը խոսում է գրավված դիրքերի մասին, այստեղ հստակը միայն հարձակումն է:
Հետո տեսնում ենք հեռացող նախագահ Ջո Բայդենի հայտարարությունն առ այն՝ ԱՄՆ, Իսրայելը, Եգիպտոսը, Թուրքիան և Կատարը Գազայում հրադադարի հասնելու համար քայլեր են ձեռնարկում:
Այս «հրադադար» հաստատողների թիմը տարիներ առաջ որոշեց, որ Սիրիայում Ասադի նախագահությունը, անարգանք է Սիրիայում մեծամասնություն կազմող սունիներին և այդպես սկսվեց սիրիական ճգնաժամը, որի արդյունքում Սիրիան կորցրեց իր տարածքի գրեթե 70%-ը: Ռուսաստանի ուղղակի ջանքերով Սիրիան կորցրածի մեծ մասը հետ բերեց և կարողացավ պահել պետականությունը:
Պետք չէ բացառել, որ այս «թիմը» փորձի Ռուսաստանի համար խնդիրներ ստեղծել նաև սիրիական ճակատում, և տեղի ունեցողը կարելի է դիտարկել նաև այս համատեքստում՝ ռուս-ուկրաինական ճակատում Արևմուտքի շարունակական կորուստների և Ռուսաստանի հաջողությունների ֆոնին:
Ներքին թեմաները լռեցրել են արտաքին քաղաքական կարևոր իրադարձություն, Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես լեգիտիմացրել է՝ Ադրբեջանի հանրապետության իրավահաջորդ լինելը՝ Ադրբեջանի առաջին հանրապետության, որով Ադրբեջանը մոտ 100 հազար քռ/կմ է:
Ու այժմ սափրված Նիկոլը պայքարում է քաղաք-պետություն Հայաստանի ղեկավար մնալու համար, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբաշվիլիի տարածքային պահանջները Հայաստանի նկատմամբ լուրջ քննարկման չարժանացավ, որը նույնպես այս համատեքստում էր:
Այս համատեքստում է նաև «իրական» և պատմական Հայաստանի մասին հրապարակ նետված քննարկումը:
Հայաստանը դեպի ՆԱՏՕ, բայց իրականում դեպի Թուրքիա տանողները լավ գիտեն՝ իրենց պատկերացրած Հայաստանը քաղաք-պետություն է, լավագույն դեպքում 1918 թվականի «Բաթումի պայմանագրով» 12 հազար քռ/կմ, վատագույն դեպքում «Ալեքսանդրապոլի պայմանագիր», երկու դեպքում էլ Հայաստանը դիտարկվել է որպես Թուրքիայի ազդեցության գոտի:
Տեղադրում եմ «Բաթումի պայմանագրով» Հայաստանի տարածքը:
Կրկին նոր իրողությունների մասին, հաղորդումը նկարահանվել է նոյեմբերի 9-ին, շապիկի նկարը դրանով է պայմանավորված, իսկ քննարկումը եղել է բարոյական և աշխարհաքաղաքականի համատեքստում:
Խոսել ենք ամերիկյան ընտրություններից, բազմաբևեռ և միաբևեռ աշխարհից, համաշխարհային նոր իրողություններից, Հայաստանում տեղափոխության վտանգից և իշխանափոխության համար սակավ ռեսուրսներից և ոչ միայն:
Միքայել Մինասյանը ճիշտ է ասում, որ ժողովուրդն է մեղավոր։ Հենց ժողովուրդն էր, որ ռադիոտան դուռը կոտրած, ըստ էության հանցագործություն գործած Փաշինյանին չձերբակալեց։ Լսել եմ, որ ժողովուրդը մինչև 2018 թվականն էլ ամսական 50 հազար դոլար փող է տվել Նիկոլին, իբր թերթն է առել։ Ախ այդ ժողովուրդը
Ամերիկյան խորքային պետության ձիով քայլը: Թրամփ նախագահ:
ԱՄՆ նախընտրական քարոզարշավն անցնում էր «կատաղի», իսկ հետընտրականը՝ անցնցում և հանգիստ: Այնինչ ընտրություններից առաջ հայտնի լրատվականների գլխագրերում երևում էին հոդվածներ, թե ինչ սարսափելի իրադարձություններ են լինելու, եթե անցնի Թրամփը, կամ եթե անցնի Հարիսին: Անցավ Թրամփը, բայց ոչ մի արտառոց բան չեղավ, վերջինիս «անողոք» թշնամիները»՝ դեմոկրատները՝ ի դեմս Բայդենի և Հարիսիի, պարտությունը հանգիստ տարան՝ լինելով իշխանության:
Ինչու՞ Թրամփը:
Թրամփի ամբողջ քարոզարշավը կառուցված էր մի խտացված բովանդակային տողի մեջ՝ «հետ եմ բերելու Ամերիկայի երբեմնի փառքը», այսինքն՝ վերադարձնել աշխարհի միակ հեգեմոն Ամերիկայի կարգավիճակը, որին սպառնում է Ռուսաստան-Չինաստան-Իրան մարտավարական դաշինքը՝ աշխարհին «բազմաբևեռ աշխարհ» առաջարկությամբ:
Ամերիկյան հեգեմոնիան պահելու համար պետք է չեզոքացնել բազմաբևեռ աշխարհի կառուցողների՝ Ռուսաստան-Չինաստան-Իրան մարտավարական, ոչ քաղաքակրթական դաշինքը:
Արևմուտքը՝ ի դեմս Թրամփի, այդ նպատակով առաջին փուլում կօգտագործի փափուկ ուժի գործիքակազմով ընթացող կոնֆլիկտների սառեցումը և առաջին հերթին ռուս-ուկրաինական կոնֆլիկտը՝ Ռուսաստանին դիտարկելով բազմաբևեռ աշխարհի գլխավոր ճարտարապետ:
Տրամաբանական է՝ Արևմուտքը չի կարող Ռուսաստանի շահերից բխող երկարաժամկետ առաջարկ անել, կօգտվի կարճաժամկետ՝ հօգուտ իր շահերի առաջարկից:
Այս տարբերակին ակտիվորեն կաջակցեն այն ուժերը, որոնք ՆԱՏՕ-ին մտցրին Հարավային Կովկաս: Եթե Ռուսաստանը գնա այս սցենարով՝ առանց Խարկովի, Սումիի և Օդեսայի մարզերն ազատագրելու, ապա մոտ ապագայում Ռուսաստանում իշխանության կգան մարդիկ, ովքեր աշխատել են և կաշխատեն միաբևեռ, ամերիկակենտրոն աշխարհի օգտին:
Այս սցենարի վիժեցման մի քանի տարբերակ կա՝ սկսած Ռուսաստանի կողմից արևմտյան առաջարկի մերժումից մինչև Մերձավոր Արևելքում չսառչող կոնֆլիկտից տարածվող պատերազմ:
Տաք պատերազմում ավելի «օգտակար» կլինի արդեն էքսցենտրիկ Թրամփը, որը «հանուն» Ամերիկայի կգնա ամեն ինչի: Այստեղ տրամաբանական հարց կառաջանա՝ ինչ կլինի Թրամփին, եթե շեղվի ամերիկյան խորքային պետության սցենարից, ամենատրամաբանական պատասխանն այս է՝ փամփուշտն այս անգամ գլխին կդիպչի:
Նման նախադեպ Ամերիկայում եղել է Քենեդու դեպքում և Նիքսոնի, առաջինին փամփուշտը «պատժեց», երկրորդն արագ հանձնվեց և հրաժարական տվեց:
Քենեդու դեպքի մասին նաև հիշել էր Թրամփին աջակցող Ռոբերտ Քենեդին՝ սպանության մեջ մեղադրելով ԿՀՎ-ին:
Աշխարհում վատ ու լավ ժողովուրդներ չկան, կա լավ ու վատ էլիտա, ըստ էլիտայի գործունեության տրամաբանության շարժվում և կենցաղում նմանվել են փորձում ժողովրդական լայն զանգվածները:
Ամերիկյան ընտրությունները մոլորության մեջ են գցել ոմանց, նրանք կարծում են, թե Թրամփին ժողովուրդն է ընտրել: Մինչդեռ իրականում նրան ընտրել են ամերիկյան խորքային պետության կառավարիչները՝ ամերիկյան էլիտան, կամ Նոր Ամերիկայի տերերը(մասնագետների մի մասը «Նոր Ամերիկայի» ծնունդը համարում է 1896 թվականի ընտրությունները՝ Մակ-Քինլի նախագահությունով, մի մասը 1912-ը Pax Americana-ի հիմնադիր Վուդրո Վիլսոնով):
Մոլդովայի և Վրաստանի ընտրությունների արդյունքներից, Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին Նիկոլի մասնակցությունից հետո՝ հոկտեմբերի 27-ին ՆԱՏՕ-Իսրայել դաշինքի հին գվարդիական Անդրանիկ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին սպառնում է «նոր հոկտեմբերի 27-ով», այսօր «ազատություն» ռ/կ-ը գրում է՝ քպ-ականները մտադիր են վերջինիս հեռացնել հանձնաժողովի նախագահի պաշտոնից:
«Նոր հոկտեմբերի 27» կարող է լինել այն ժամանակ, եթե Նիկոլը չգնա ՆԱՏՕ-Իսրայել դաշինքի սցենարով, սրա մասին էր ակնարկում Անդրանիկ Քոչարյանը, որը բոլորից լավ հասկանում է Նիկոլը:
Խոշաբի ճակատամարտից մինչև արևմտյան մուլտիկուլտուրալիզմ, առաջին հանրապետության ճակատագրական սխալը, երրորդ հանրապետության գոյության իմաստազրկումը և ոչ միայն:
Հայաստանում հանրային կարծիքը հիմնականում ձևավորվում և կառավարվում է «Facebook» սոցիալական կայքով: «Համար 2-ի» կամ «Էռատո» անվամբ մատանի կրողի գլխավորությամբ՝ կրթության զարգացման անվան տակ ֆեյսբուքյան քարոզչական ակտիվի հետ ինտենսիվ շփումները կարող է վկայել սպասվող աղետին մասին: Շփումների նպատակը «ճիշտ» և համակարգված տեղեկատվական քարոզչությամբ զբաղվելն է ճգնաժամային իրավիճակում:
Նշենք նաև՝ ակտիվի հիմնական հատվածը 44-օրյա պատերազմի ժամանակ լավ փորձ է ձեռք բերել: