Միջազգային մամուլից կարևոր իրադարձությունների մասին ենք տեղեկանում, նախ հայտնի է դառնում Իսրայել-Հեզբոլլա հրադադարի մասին լուրը(որը Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Լիբերմանը որակում է որպես կապիտուլյացիա Իսրայելի հյուսիսային շրջանների բնակիչների համար):
Հրադադարից հետո Թուրքիայի տակ գործող անջատողականների Սիրիայում հարձակումներ են սկսում սիրիական դիրքերի ուղղությամբ, արդյունքի մասին տվյալները կցկտուր են, ըստ սիրիական կողմի դիրքային կորուստներ չունեն, բայց հակառակ կողմը խոսում է գրավված դիրքերի մասին, այստեղ հստակը միայն հարձակումն է:
Հետո տեսնում ենք հեռացող նախագահ Ջո Բայդենի հայտարարությունն առ այն՝ ԱՄՆ, Իսրայելը, Եգիպտոսը, Թուրքիան և Կատարը Գազայում հրադադարի հասնելու համար քայլեր են ձեռնարկում:
Այս «հրադադար» հաստատողների թիմը տարիներ առաջ որոշեց, որ Սիրիայում Ասադի նախագահությունը, անարգանք է Սիրիայում մեծամասնություն կազմող սունիներին և այդպես սկսվեց սիրիական ճգնաժամը, որի արդյունքում Սիրիան կորցրեց իր տարածքի գրեթե 70%-ը:
Ռուսաստանի ուղղակի ջանքերով Սիրիան կորցրածի մեծ մասը հետ բերեց և կարողացավ պահել պետականությունը:
Պետք չէ բացառել, որ այս «թիմը» փորձի Ռուսաստանի համար խնդիրներ ստեղծել նաև սիրիական ճակատում, և տեղի ունեցողը կարելի է դիտարկել նաև այս համատեքստում՝ ռուս-ուկրաինական ճակատում Արևմուտքի շարունակական կորուստների և Ռուսաստանի հաջողությունների ֆոնին: