«Թրամփի պլանը» թեժացնում է Ռուսաստանի ազդեցության գոտիները:
Միջազգային մամուլում նոր հայտնված տերմինը՝ «Թրամփի պլան» կոչվածը, դա ռուս-ուկրաինական(ռուս-արևմտյան կոնֆլիկտ, ուկրաինական ճակատ) կոնֆլիկտը սառեցման մասին է, բայց ոչ ի շահ Ռուսաստանի, նպատակն այս ստատուս քվոյով պատերազմը կանգնեցնել է, ով որտեղ կանգնած է մնա տեղում, բացառությամբ Կուրսկի, որի մասով ուկրաինական կողմն ակնարկել էր, որ պատրաստ են դուրս գալու, եթե Թրամփին հաջողվի հասնել հրադադարի(մինչ Թրամփի գալը հնարավոր է Կուրսկում ուկրաինական կողմը կենդանի ուժ չունենա):
Որպեսզի մինչ այդ Ռուսաստանը ստրատեգիական հաջողությունների չհասնի ՆԱՏՕ-Իսրայել դաշինքը Ռուսաստանի համար խնդիրներ է ստեղծում:
Այս խնդիրների համատեքստում է Ռուսաստանի խորքերը հարվածելու Արևմուտքի կողմից Ուկրաինային տրված թույլտվությունը և սպառազինությունը, նոր սանկցիաները, որն արժեզրկել է ռուբլին(նպատակին չծառայեց, համատարած պանիկա չկա, որը ներքաղաքական խնդիրներ կստեղծեր), Աբխազիայում տեղի ունեցածը, Վրաստանում չդադարող և ավելի թեժացող ցույցերը, Հայաստանում ուժայինները այսպես կոչված սորոսականներին տալը, թուրք-իսրայելական օպերացիան Սիրիայի դեմ, որտեղ Իսրայելի վարչապետը սպառնաց Ասադին(Սիրիայի) Սադամի (Իրաքի) ճակատագրով(Ասադին մեղադրեց քիմիական զենք օգտագործելու նպատակի մեջ):
Ռուսաստանի պատասխանից է կախված հետագան, որը կարող է ի չիք դարձնել «Թրամփի պլան» կոչվածը: