Ամերիկյան խորքային պետության ձիով քայլը: Թրամփ նախագահ:
ԱՄՆ նախընտրական քարոզարշավն անցնում էր «կատաղի», իսկ հետընտրականը՝ անցնցում և հանգիստ: Այնինչ ընտրություններից առաջ հայտնի լրատվականների գլխագրերում երևում էին հոդվածներ, թե ինչ սարսափելի իրադարձություններ են լինելու, եթե անցնի Թրամփը, կամ եթե անցնի Հարիսին: Անցավ Թրամփը, բայց ոչ մի արտառոց բան չեղավ, վերջինիս «անողոք» թշնամիները»՝ դեմոկրատները՝ ի դեմս Բայդենի և Հարիսիի, պարտությունը հանգիստ տարան՝ լինելով իշխանության:
Ինչու՞ Թրամփը:
Թրամփի ամբողջ քարոզարշավը կառուցված էր մի խտացված բովանդակային տողի մեջ՝ «հետ եմ բերելու Ամերիկայի երբեմնի փառքը», այսինքն՝ վերադարձնել աշխարհի միակ հեգեմոն Ամերիկայի կարգավիճակը, որին սպառնում է Ռուսաստան-Չինաստան-Իրան մարտավարական դաշինքը՝ աշխարհին «բազմաբևեռ աշխարհ» առաջարկությամբ:
Ամերիկյան հեգեմոնիան պահելու համար պետք է չեզոքացնել բազմաբևեռ աշխարհի կառուցողների՝ Ռուսաստան-Չինաստան-Իրան մարտավարական, ոչ քաղաքակրթական դաշինքը:
Արևմուտքը՝ ի դեմս Թրամփի, այդ նպատակով առաջին փուլում կօգտագործի փափուկ ուժի գործիքակազմով ընթացող կոնֆլիկտների սառեցումը և առաջին հերթին ռուս-ուկրաինական կոնֆլիկտը՝ Ռուսաստանին դիտարկելով բազմաբևեռ աշխարհի գլխավոր ճարտարապետ:
Տրամաբանական է՝ Արևմուտքը չի կարող Ռուսաստանի շահերից բխող երկարաժամկետ առաջարկ անել, կօգտվի կարճաժամկետ՝ հօգուտ իր շահերի առաջարկից:
Այս տարբերակին ակտիվորեն կաջակցեն այն ուժերը, որոնք ՆԱՏՕ-ին մտցրին Հարավային Կովկաս: Եթե Ռուսաստանը գնա այս սցենարով՝ առանց Խարկովի, Սումիի և Օդեսայի մարզերն ազատագրելու, ապա մոտ ապագայում Ռուսաստանում իշխանության կգան մարդիկ, ովքեր աշխատել են և կաշխատեն միաբևեռ, ամերիկակենտրոն աշխարհի օգտին:
Այս սցենարի վիժեցման մի քանի տարբերակ կա՝ սկսած Ռուսաստանի կողմից արևմտյան առաջարկի մերժումից մինչև Մերձավոր Արևելքում չսառչող կոնֆլիկտից տարածվող պատերազմ:
Տաք պատերազմում ավելի «օգտակար» կլինի արդեն էքսցենտրիկ Թրամփը, որը «հանուն» Ամերիկայի կգնա ամեն ինչի: Այստեղ տրամաբանական հարց կառաջանա՝ ինչ կլինի Թրամփին, եթե շեղվի ամերիկյան խորքային պետության սցենարից, ամենատրամաբանական պատասխանն այս է՝ փամփուշտն այս անգամ գլխին կդիպչի:
Նման նախադեպ Ամերիկայում եղել է Քենեդու դեպքում և Նիքսոնի, առաջինին փամփուշտը «պատժեց», երկրորդն արագ հանձնվեց և հրաժարական տվեց:
Քենեդու դեպքի մասին նաև հիշել էր Թրամփին աջակցող Ռոբերտ Քենեդին՝ սպանության մեջ մեղադրելով ԿՀՎ-ին: