Աշխարհում վատ ու լավ ժողովուրդներ չկան, կա լավ ու վատ էլիտա, ըստ էլիտայի գործունեության տրամաբանության շարժվում և կենցաղում նմանվել են փորձում ժողովրդական լայն զանգվածները:
Ամերիկյան ընտրությունները մոլորության մեջ են գցել ոմանց, նրանք կարծում են, թե Թրամփին ժողովուրդն է ընտրել: Մինչդեռ իրականում նրան ընտրել են ամերիկյան խորքային պետության կառավարիչները՝ ամերիկյան էլիտան, կամ Նոր Ամերիկայի տերերը(մասնագետների մի մասը «Նոր Ամերիկայի» ծնունդը համարում է 1896 թվականի ընտրությունները՝ Մակ-Քինլի նախագահությունով, մի մասը 1912-ը Pax Americana-ի հիմնադիր Վուդրո Վիլսոնով):