«ՀայաՔվեն» ազգային քաղաքացիական միավորում է, որի նպատակն է կանխել Հայաստանի Հանրապետության կապիտուլյացիան, հասնել Հայաստանում գործող ապազգային իշխանության հեռացմանը, արդյունավետ նոր ազգային իշխանության ձևավորմանը։
🔗https://youtube.com/@hayaqve
⚡️Պարագլուխն իր երեկվա ֆեյսբուքյան գրառմամբ կամովին համաձայնեց անձամբ իրականացնելու Հայաստանի դենացիֆիկացիայի և ապառազմականացման գործընթացը։
•Նա փաստացի և հրապարակայնորեն 12 հանձնառություն է ստանձնել և արագացված տեմպերով կիրականացնի դրանք (թվարկումը՝ իր գրառման այբբենական կետերին համապատասխան)․
ա) Հայաստանում արգելել հանրային-քաղաքական և գիտակրթական մտքի այն դրսևորումները, որոնք կապ կունենան Արցախի, Հայոց ցեղասպանության, Արևմտյան Հայաստանի և մեր պատմական հիշողության հետ․ բ) Ադրբեջանին միակողմանիորեն նոր տարածքներ հանձնել Տավուշում և Արարատում՝ անկլավների անվան տակ․ գ) հանրությանը զբաղեցնել կապիտուլյացիոն պայմանագրի՝ այդպես էլ չհամաձայնեցված 10 տոկոսի բովանդակությամբ՝ այդպիսով դիրքավորվելով իբրև անզիջում և սկզբունքային․ դ) Հայաստանի հարավում արտատարածքային միջանցք բացել և այն հանձնել Թուրքիային․ ե) պատժել չկրակելու հրամանին չենթարկվող ցանկացած զինվորականի․ զ) հիմնովին փակել Բաքվում պատանդառված տասնյակ հայերի վերադարձի թեման․ է) Հայաստանում հայտնաբերել ադրբեջանցիների՝ իբր եղբայրական զինվորական գերեզմաններ՝ այդպիսով պետությանը վերագրելով ռազմական հանցագործի խարան․ ը) հետ կանչել Ադրբեջանի դեմ բոլոր միջպետական գանգատները․ թ) Ադրբեջանի հետ որևէ փաստաթուղթ այդպես էլ չստորագրելով՝ կատարել արդեն իսկ համաձայնեցված դրույթները․ ժ) Ադրբեջանին տալ ամբողջական վերահսկողություն՝ մշտադիտարկելու ՀՀ ԶՈՒ թվակազմն ու սպառազինությունը․ ի) ադրբեջանցիներին բնակեցնել Հայաստանում․ լ) վերջնականապես փակել Արցախի հարցը հետագայում վերաբացելու նույնիսկ տեսական հնարավորությունը՝ համատեղ դիմումով լուծարելով ԵԱՀԿ Մինսկի խումբը։
⚡️Նիկո´լ Փաշինյան, դու չէ, որ պետք է որոշես, թե որն է Արևմտյան Հայաստանը, որը՝ Արևելյանը։
Դու չէ, որ պետք է որոշես, որ Հայոց պատմությունը պիտի կոչվի Հայաստանի պատմություն։ Հայ և արտասահմանցի պատմաբանները, աշխարհագետները, այլ մտավորականները շատ վաղուց դա արել են, ժողովուրդը քեզ քվե չի տվել գիտություն կեղծելու, գիտություն խմբագրելու համար, կրթություն խեղաթյուրելու համար։
Տարածաշրջանի դինամիկան քո խոսքից չի կախված, քո լեզվի վրա չէ, որ պետք է կառուցվի տարածաշրջանային իրականությունը, դու չես իրական տարածաշրջանի որոշողը․․․ դու փոքր ես դրա համար, շատ փոքր․․․ քեզ ոչ ոք ոչինչ չի հարցնի, բավական է հերթական զիջումներդ ու անտանելի իշխանությանդ պահպանությունը փաթեթավորես անհեթեթ զառանցանքների մեջ․․․ Ժողովուրդը քեզ քվե չի տվել խաբելու, մոլորեցնելու համար։
- ստեղծել հանրային դիմադրության ցանց - ձևավորել միջազգային հանրության հետ կապի նոր ուղիներ, ոչ միայն պետական խողովակներ - մշակել ազգային անվտանգության նոր ռազմավարություն - ամրապնդել ներքին համախմբվածությունը - զարգացնել տնտեսական ինքնաբավությունը
Մարդիկ վախեցած են հնարավոր նոր պատերազմից, հոգեպես հյուծված են նախորդ պատերազմից ու ներքաղաքական ճգնաժամից։ Թվում է, թե ուժ չունենք դիմադրելու։ Եվ հենց դա է թշնամական հաշվարկը։ Ուրեմն՝ չնահանջել, չթուլանալ, չհանձնվել, դիմադրել։ Մենք ունակ ենք լինել կազմակերպված, հավաք ու միասնական։ Քանի դեռ կանգնած ենք մեր հողի վրա՝ մենք չենք կորցրել այն, այնինչ ներկայիս վարչակարգը փորձում է արմատախիլ անել հայի ուժը: