⚡️Մենք պետք է գործենք հետևյալ ուղղություններով՝
- ստեղծել հանրային դիմադրության ցանց
- ձևավորել միջազգային հանրության հետ կապի նոր ուղիներ, ոչ միայն պետական խողովակներ
- մշակել ազգային անվտանգության նոր ռազմավարություն
- ամրապնդել ներքին համախմբվածությունը
- զարգացնել տնտեսական ինքնաբավությունը
Մարդիկ վախեցած են հնարավոր նոր պատերազմից, հոգեպես հյուծված են նախորդ պատերազմից ու ներքաղաքական ճգնաժամից։ Թվում է, թե ուժ չունենք դիմադրելու։ Եվ հենց դա է թշնամական հաշվարկը։ Ուրեմն՝ չնահանջել, չթուլանալ, չհանձնվել, դիմադրել։ Մենք ունակ ենք լինել կազմակերպված, հավաք ու միասնական։ Քանի դեռ կանգնած ենք մեր հողի վրա՝ մենք չենք կորցրել այն, այնինչ ներկայիս վարչակարգը փորձում է արմատախիլ անել հայի ուժը: