Հանրային տրանսպորտի թանկացման դեմ այս պահին ընթանում է 2 գործողություն՝ Հայկ Մարությանի և Անդրանիկ Թևանյանի կողմից, որոնք ներկայացնում են Երևանի ավագանու համապատասխանաբար «Ազգային Առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունները։
Որքանով կարողացա ուսումնասիրել գործընթացները՝ Հայկ Մարությանի ստորագրահավաքը իրավական որևէ գործընթաց իրենից չի ներկայացնում, այսինքն, զուտ բարոյական հարթության վրա է, սակայն մյուսը՝ «Մայր Հայաստան» խմբակցության ստորագրահավաքը, համապատասխան չափով ստորագրություններ հավաքելու դեպքում նոր նախագծով մտնելու է ավագանի, որտեղ մերժվելու դեպքում էլ կարողանալու է հարցը տանել հանրաքվեի։
Ամեն դեպքում, կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել երկու ստորագրահավաքին էլ։ Իհարկե, եթե ընդդիմադիր ուժերը կարողանային կոմունիկացվել իրար հետ և մեկ համատեղ գործընթաց առաջ քաշել, դա առավել արդյունավետ կլիներ։
Այս թանկացմանը պետք է հստակ ասվի՝ ՈՉ։