Միմիայն մանկամիտները չեն հասկանում, որ Արցախյան երկրորդ պատերազմի վերսկսումը ընդամենը ժամանակի հարց է, և հրադադարի այս տարիները պետք է առավելագույս օգտագործվեն Հայաստանի (ՀՀ+Արցախի) տնտեսական և ռազմական հզորացման համար, այլ ոչ թե մսխվեն երկրի ողջ ռեսուրսները, վտանգելով ազգային և պետական անվտանգությունը...
Նիկոլ, դու թույլ ես ու, այո, բան էր, ասեցիր էլի, ո՞վ է լուրջ վերաբերվում քո խոսքին
Երեկ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում կլորացրած աչքերով հայտարարեց, որ ինչպե՞ս կարող է պետության մեջ մեկը թփրտա ու ճռ-վռ անի, բեսպրիդել անի։ Սա ասաց այնպիսի տոնայնությամբ, կարծես նոր է իմացել, որ Հայաստանում տոտալ բեսպրիդել է, կրիմինալը վխտում է։ Հետո ավելացրեց, որ չի կարող թույլ տալ, որ մարդիկ մտածեն, որ ինքը թույլ է կամ որ վարչապետն է էլի, բան էր, ասեց, գնաց։
Ի՞նչն է սակայն ամենաուշագրավը։ Տվյալ հայտարարությունից ժամեր անց ՔՊ-ի համայնքապետերից մեկը մասնակից է լինում ռազբորկայի և մարդ է գյուլլում։
Ես քեզ ուղիղ ասում եմ, Նիկոլ, դու թույլ ես, թուլամորթ ես, բան էր, ասեցիր էլի, ո՞վ է ընդհանրապես քեզ ու քո խոսքին լուրջ վերաբերվում, քո թիմում անգամ քո խոսքի վրա թքած ունեն։ Դու ոչինչ ես, ոչնչություն ես։
Հանրային տրանսպորտի թանկացման դեմ այս պահին ընթանում է 2 գործողություն՝ Հայկ Մարությանի և Անդրանիկ Թևանյանի կողմից, որոնք ներկայացնում են Երևանի ավագանու համապատասխանաբար «Ազգային Առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունները։
Որքանով կարողացա ուսումնասիրել գործընթացները՝ Հայկ Մարությանի ստորագրահավաքը իրավական որևէ գործընթաց իրենից չի ներկայացնում, այսինքն, զուտ բարոյական հարթության վրա է, սակայն մյուսը՝ «Մայր Հայաստան» խմբակցության ստորագրահավաքը, համապատասխան չափով ստորագրություններ հավաքելու դեպքում նոր նախագծով մտնելու է ավագանի, որտեղ մերժվելու դեպքում էլ կարողանալու է հարցը տանել հանրաքվեի։
Ամեն դեպքում, կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել երկու ստորագրահավաքին էլ։ Իհարկե, եթե ընդդիմադիր ուժերը կարողանային կոմունիկացվել իրար հետ և մեկ համատեղ գործընթաց առաջ քաշել, դա առավել արդյունավետ կլիներ։
Նիկոլը սկսեց նախընտրականը։ Ու էականը թրաշվելը չի, այլ իրեն էլի ընդդիմության տեղ դնելը։ Մի կողմ է դնելու, որ 7 տարի իշխանության է ու ամեն ինչի պատասխանատուն ու մեղավորը միայն ինքն է։ Սկսելու է, երեկ օդից ընկած միամիտի կլորացրած աչքերով զարմանալ տիրող վիճակից, զայրանալ, թե այս ինչ է կատարվում, ղժղժալ, թե սա խայտառակություն է։ Մի քանի սեփական ստրուկ էլ մատաղ կանի նույն բեմականացման շրջանում, ու մաքրենք Հայաստանը արատավոր եսիմինչերից լոզունգով կգնա ընտրության։ Կհասկանա՞ այս հասարակությունը, որ թրաշված անթրաշն իրեն էշի տեղ է դնում, բնականաբար` ոչ։ Կկարողանա՞ն մյուս կողմերը ձևավորել այս կապիկությանը արդյունավետ հակազդող ուժ, դառը փորձը հուշում է, որ դժվար թե։
Գուցե այս ամենն արդար է, գուցե առանց գաղափար, միայն փողի համար ապրող, ամեն ինչին հարմարվող, մեղմ ասած գիտելիքի պակաս ունեցող թույլերը դատապարտված են լքել տարածաշրջանը։
🇺🇦🇩🇪🇷🇺 Reuters. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խնդրել է Օլաֆ Շոլցին չզանգահարել Վլադիմիր Պուտինին, սակայն հեռախոսազրույցը, այնուամենայնիվ, կայացել է։
🔴🇩🇪🇷🇺 Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին 2 տարվա մեջ առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել. քննարկման թեման` Ուկրաինան։
Փաստորեն Նիկոլ Փաշինյանի այսօրվա «զայրույթը» ամենևին պատահական չէր։ Նրա անձնական «աստղաբանը», որի միջոցով Փաշինյանը ոչ մեկ անգամ է «արտահոսքեր» արել, այժմ աստղերի միջոցով տեսել է, որ շատ մոտ ապագայում պաշտոնանկություններ են լինելու ուժայիններում, ավելին՝ տիեզերքը անգամ կոնկրետ անուն է ասել՝ Կարեն Անդրեասյան, որը, ըստ աստղաբանի, պաշտոնանկ կարվի։
Իրականության մեջ Նիկոլ Փաշինյանը իր այսօրվա պոռթկումով արձանագրեց հեղափոխության ՎԱԽՃԱՆԸ և իր անձնական ՏԱՊԱԼՈՒՄԸ
«Իրականում սա ոչ այլ ինչ է, քան սեփական ֆիասկոյի արձանագրում: Էլ չեմ խոսում այն մասին, թե որքանով ճիշտ է, երբ աշխարհաքաղաքական եւ անվտանգային բարդագույն խնդիրների հորձանուտում գտնվող գործիչն ինքն իրեն «քյասիբի ռադիո» է անվանում՝ ակնհայտ հրճվանքի առիթ տալով հարեւաններից առնվազն երկուսին»: