Смотреть в Telegram
Forwarded from Hakob Badalyan
💥 Հայաստանի հանրապետության վարչապետը հայտարարում է, որ Անկախության հռչակագիրը տասնյակ անգամ կարդալուց հետո եզրակացությունը սարսափն է, որ հռչակագիրը սպառնում է Հայաստանի պետության գոյությանը: Հայաստանի խորհրդարանական պետություն է: Երբ նշանակովի վարչապետը այդ պետության իրավա-քաղաքական հիմնարար փաստաթղթի մասին հնչեցնում է այդպիսի գնահատական, փաստաթուղթը փաստորեն հռչակելով պետության սպառնալիք, երկրի ներկայացուցչական, առաջնային մանդատ կրող միակ կառույցը՝ խորհրդարանը, պետք է՝ կամ անվստահություն հայտնի եւ չեզոքացնի այդ վարչապետի պաշտոնավարումը, կամ նրանից պահանջի վտանգը չեզոքացնելուն ուղղված կոնկրետ եւ անհապաղ գործողություն, այնքան կոնկրետ, որքան եղել է վտանգի նրա նկարագրությունը: Եթե չկա թե մեկը, թե մյուսը, ապա հնարավոր է անել հետեւյալ եզրակացությունը. կամ Հայաստանում չկա խորհրդարան, այսինքն չկա իշխանության ներկայացուցչական, առաջնային մանդատ կրող որեւէ ֆորմալ ինստիտուտ, կամ Անկախության հռչակագրից բխող «սպառնալիքի» բարձրաձայնումը գործնականում այլ բան չէ, քան ընդամենը քաղաքական ալիբիի «ցրցամ»: Եվ այստեղ առաջանում է հարց, թե ինչի՞ց առաջ:
Telegram Center
Telegram Center
Канал