View in Telegram
«Մայր Հայաստանը» դատական կարգով վիճարկում է Երևանում «կարմիր գծերի» թանկացման իրավաչափությունը _____ Վահե Գրիգորյանը գրում է. Սիրելի քաղաքացիներ, Վաղը`ժամը 15:00-ին, Վարչական դատարանը կոլեգիալ կազմով բանավոր կարգով քննելու է Իմ և Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» շարժման համագործակցության արդյունքում պատրաստված դիմումը, որով վիճարկում ենք Երևան քաղաքում «կարմիր գծերի» թանկացման իրավաչափությունը: «Կարմիր գծերի» թանկացման միակ նպատակ հռչակվել էր Երևանի կենտրոնի բեռնաթափումը, որի ձախողմանը, ինչպես միշտ, ականատես ենք լինում ամեն օր: Միաժամանակ միակամ ենք, որ իրավունքի գերակայությունը պիտի հաղթի, որպեսզի այսուհետ որևէ իշխանություն չփորձի իր անարդյունավետ գործունեությունը կոմպենսացնել քաղաքացու հաշվին: Դատական նիստը հրապարակային է: Շնորհակալություն
Love Center - Dating, Friends & Matches, NY, LA, Dubai, Global
Love Center - Dating, Friends & Matches, NY, LA, Dubai, Global
Find friends or serious relationships easily