«Մայր Հայաստանը» դատական կարգով վիճարկում է Երևանում «կարմիր գծերի» թանկացման իրավաչափությունը
_____
Վահե Գրիգորյանը գրում է.
Սիրելի քաղաքացիներ,
Վաղը`ժամը 15:00-ին, Վարչական դատարանը կոլեգիալ կազմով բանավոր կարգով քննելու է
Իմ և
Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» շարժման համագործակցության արդյունքում պատրաստված դիմումը, որով վիճարկում ենք Երևան քաղաքում «կարմիր գծերի» թանկացման իրավաչափությունը:
«Կարմիր գծերի» թանկացման միակ նպատակ հռչակվել էր Երևանի կենտրոնի բեռնաթափումը, որի ձախողմանը, ինչպես միշտ, ականատես ենք լինում ամեն օր:
Միաժամանակ միակամ ենք, որ իրավունքի գերակայությունը պիտի հաղթի, որպեսզի այսուհետ որևէ իշխանություն չփորձի իր անարդյունավետ գործունեությունը կոմպենսացնել քաղաքացու հաշվին:
Դատական նիստը հրապարակային է:
Շնորհակալություն