– Ադրբեջանի արտգործնախարարի բնորոշմամբ՝ հայկական կողմի չմասնակցելը COP 29-ին «կորսված հնարավորություն է»։ Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի իշխանությունների այս որոշումը։
– Շատ դժվար է գնահատել մի որոշում, որը դեռ չի կայացվել, որովհետև նրանք չեն բացառում, որ մասնակցելու են այդ միջոցառմանը։ Ես մի բան հստակ գիտեմ, որ Ադրբեջանը ոչ մի քայլ չի արել, այդ թվում՝ պատանդառված անձանց վերադարձի հարցում, դա ակնհայտ է: Ավելին՝ COP29-ից առաջ Ալիևը Շուշիի օկուպացիայի առիթով հերթական անգամ բավականին ընդգծված ագրեսիվ ելույթով հանդես եկավ, որին Հայաստանից, ինչպես միշտ, որևէ արձագանք չհնչեց: Ադրբեջանն իր խոսույթով ու քաղաքականությամբ հստակ ցույց է տալիս, որ որևէ թղթի ստորագրման հարցում շահագրգռված չէ ու որևէ քայլ չի անում ի պատասխան Հայաստանի բազմաթիվ միակողմանի զիջումների։
https://medialab.am/290882/