– Ադրբեջանի արտգործնախարարի բնորոշմամբ՝ հայկական կողմի չմասնակցելը COP 29-ին «կորսված հնարավորություն է»։ Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի իշխանությունների այս որոշումը։
– Շատ դժվար է գնահատել մի որոշում, որը դեռ չի կայացվել, որովհետև նրանք չեն բացառում, որ մասնակցելու են այդ միջոցառմանը։ Ես մի բան հստակ գիտեմ, որ Ադրբեջանը ոչ մի քայլ չի արել, այդ թվում՝ պատանդառված անձանց վերադարձի հարցում, դա ակնհայտ է: Ավելին՝ COP29-ից առաջ Ալիևը Շուշիի օկուպացիայի առիթով հերթական անգամ բավականին ընդգծված ագրեսիվ ելույթով հանդես եկավ, որին Հայաստանից, ինչպես միշտ, որևէ արձագանք չհնչեց: Ադրբեջանն իր խոսույթով ու քաղաքականությամբ հստակ ցույց է տալիս, որ որևէ թղթի ստորագրման հարցում շահագրգռված չէ ու որևէ քայլ չի անում ի պատասխան Հայաստանի բազմաթիվ միակողմանի զիջումների։
Ալիևն էլ իր խոսույթով ցույց է տալիս, որ ագրեսիվ քայլերով հարցեր լուծելն օրինաչափ է, այդպես պետք է առաջ գնալ, նա հստակ ձևակերպում է հերթական նկրտումները Հայաստանի տարածքի նկատմամբ։
Այն, որ այս իրողությունների պայմաններում Փաշինյանը ներքին հանրության և միջազգային դերակատարների առջև Ալիևի ու Ադրբեջանի այլ կերպար է փորձում ստեղծել, վտանգավոր է։
«Եթե Ադրբեջանը նորից գնա ագրեսիվ գործողությունների, արդեն շատ դժվար է լինելու միջազգային գործընկերներին բացատրել՝ ինչպես ստացվեց՝ Ադրբեջանը շատ կառուցողական էր, մեկ էլ պտտվեց, դարձավ ագրեսիվ ու հարձակողական»:
Փաշինյանը կոլաբորացիոնիզմի «մաստեր կլասս» է ցույց տալիս ՀՀ ԱԺ ամբիոնից։ Ես այլ բնութագրում չեմ կարող տալ մի ղեկավարի, ով բառ բառ կրկնում է Ալիևի խոսույթը, դեռ մի բան էլ ավելին՝ էմոցիա ու էքսպրեսիայի է դնում դրա մեջ։ Ով փորձում է իր էժանագին մանիպուլյատիվ ելույթներով համոզել, որ խնդիրը բանակն է, անկախության հռչակագիրը, Տիգրան Մեծը, բայց ոչ երբեք ինքը ու իր վարած վտանգավոր քաղաքականությունը։
Փաշինյանը բոլորից լավ գիտի, որ իր «խեղճիզմի», միակողմանի զիջումների քաղաքականությունը ձախողվել է, որ Ալիևը որևէ թուղթ չի ստորագրելու անգամ այսքան նվաստացումներից ու մեր պետության համար կենսական իրավունքներից հրաժարվելուց հետո, ավելին՝ նոր ցուցակ է դրել Փաշինյանի դիմաց, որի իրագործմանն էլ հիմա Փաշինյանը եռանդով լծված է, քանի որ իշխանության ու պետական շահի միջև ինքը միշտ ընտրել ու ընտրելու է իշխանությունը, եթե անգամ դրա գինը ադրբեջանական քաղաքական շահերի սպասարկումն է․․․
⁉️🙂Несколько дней назад, на открытии COP29, я разместила на своей странице в X видео с макетом кита на Бакинском бульваре, что часто бывает на подобных конференциях. Но основной смысл моего поста заключался в том, что многие мировые лидеры, отказавшись от участия в этом событии, косвенно помешали Алиеву скрыть его авторитарный имидж и ответственность за этнические чистки в Нагорном Карабахе. Впрочем, в самом посте не было ни слова о макете кита, за исключением самого видео, снятого азербайджанским оппозиционером.
В результате я вновь стала мишенью как фейковых, так и реальных азербайджанских пользователей, как на платформе X, так и в Telegram. Они даже не удосужились прочитать содержание моего поста, но решили еще раз продемонстрировать, на какие организованные нападки они способны. В итоге мой пост набрал почти 100 000 просмотров. Так что, благодаря деньгам, полученным Алиевым, они сами помогли мне снова поднять тему авторитарного режима Азербайджана и этнических чисток в Нагорном Карабахе. Все это стало возможным благодаря их исключительной ненависти и нетерпимости, направленной как против армян, так и против меня лично в этом конкретном случае.
Как показывает практика, наши соседи гораздо более предсказуемы, чем нам кажется или чем их нам представляют. Главное - правильно работать на всех платформах.
Ադրբեջանի բռնապետ ղեկավարը COP29-ի իր ելույթներում առանձնակի թիրախավորում է Եվրոպական Խորհրդարանին, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովին, Ֆրանսիային, Հոլանդիային ու իհարկե նաև Հայաստանին՝ չդադարելով գլուխ գովել, որ պատերազմով հարց է լուծում։ Դա Ալիևն անում է՝ վայելելով Լուկանշենկոյի ու Էրդողանի ընկերակցությունը։ Ինչ խոսք, հիասքանչ բնապահպանական համաժող է ընթանում Բաքվում 🧐
‼️‼️Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի 2024 թվականի նոյեմբերի 12-ի վճիռը, որով Դատարանը ամբողջությամբ մերժեց Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունները Խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվեցիայի շրջանակում ներկայացված Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով:
✅Դատարանը մասնավորապես գտել է որ Կոնվենցիայի 22-րդ հոդվածով նախատեսված պայմանները պահպանվել են: Մասնավորապես՝ Հայաստանը բանակցել է բարեխղճորեն, բանակցվող հարցերի նկատմամբ կիրառելի է եղել կոնվենցիան և Հայաստանի կողմից գանգատ ներկայացնելու դրությամբ՝ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին, բանակցությունները ձախողված են եղել:
✅Դատարանը նաև ամբողջությամբ մերժեց Ադրբեջանի նախնական առարկությունները, որոնք վերաբերում էին դատարանի առարկայան իրավազորությանը (ratione materiae): Մասնավորապես դատարանն արձանագրեց, որ Հայաստանի պահանջներ, որոնք վերաբերում են Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի սպանություններին, խոշտանգումներին և անմարդկային վերաբերմունքի դեպքերին, ինչպես նաև ազատազկումներին և բռնի անհետացումներին, բխում են կոնվենցիայից:
Ինչպես եւ կանխատեսելի էր, Ադրբեջանը COP29-ը վերածում է Հայաստանի դեմ շինծու մեղադրանքների հերթական առիթի։ ՀՀ ԱԳՆ հանկարծ չարձագանքեք, իսկ Փաշինյանն էլ թող գնա ՄԱԿ-ի ամբիոնից ասի՝ լավն ասենք, որ լավ լինի 🙏 Ալիեւի ելույթի մանրամասներին կանդրադառնամ ավելի ուշ։
Ադրբեջանական քարոզչական «Baku.tv» ալիքը նշում է, որ եթե Փաշինյանը չընդունի հրավերը, COP29-ի շրջանակներում չգնա Բաքու՝ կատարելու իրենց պահանջները, ապա «Հայաստանի գոյությունը կդրվի հարցականի տակ»։
Փաստացի, բազմաթիվ երկրների առաջնորդներ հրաժարվել են մեկնել Բաքու՝ մասնակցելու COP29—ին։ Սովորաբար այս միջազգային կոնֆերանսին մասնակցում են առաջին կամ երկրորդ դեմքերի մակարդակով։ Այս պահին Ալիևը վայելում է Բելառուսի նախագահի, Սերբիայի նախագահի, Իրաքի նախագահի և մի քանի տարբեր կղզիների նախագահների ընկերակցությունը։ Իրանի նախագահը ևս հաստատել էր մասնակցությունը, բայց հիմա լուրեր են պտտվում, որ նա չի ժամանելու, քանի որ բազմաթիվ երկրների առաջնորդներ հրաժարվել են մեկնել Բաքու։ Էրդողանը ևս խոստացել էր Ալիևին ներկա լինել։ Մյուս երկրների ղեկավարները մեծավ մասամբ հրաժարվել են մասնակցել այս միջոցառմանը, որը հյուրընկալվում է ավտորիտար վարչակարգի ղեկավարի կողմից, ով առավոտից երեկո հպարտանում է, որ ագրեսիայի է գնացել ու էթնիկ զտում իրականացրել․․․Չմոռանանք նաև, որ այս միջոցառումը Ադրբեջանը հյուրընկալում է Հայաստանի շնորհիվ։
Վաղը Բաքվում մեկնարկում է COP29-ը։ ՀՀ իշխանությունները մինչ օրս չեն հայտնել դիրքորոշում մասնակցության կամ չմասնակցության մասին: Հիմա հարց ալիքիս հետեւորդներին՝ ըստ ձեզ ՀՀ-ն կմասնակցի, թե՞ ոչ։ Եւ եթե կա որոշում՝ ինչու՞ է դա մինչ օրս գաղտնի պահվում։ 🙄
Ադրբեջանական կողմը գրել է, որ «Թալիբանը» ներկայացուցչություն է ուղարկում COP29-ին։ Բացի այդ, հաղորդվում է Մարշալյան կղզիների նախագահի ու Բահամյան կղզիների վարչապետի ժամանման մասին 🙂
Իսկ թե ովքեր չեն մասնակցի այս միջոցառմանն ու ինչպես շատ պետություններ ոչ բարձր մակարդակի պատվիրակություններ են ուղարկում վաղը Բաքվում մեկնարկող միջոցառմանը, կներկայացնեմ ավելի ուշ։
ՀՀ մասնակցության կամ չմասնակցության մասին այդպես էլ տեղեկություն չի հաղորդվել։
Նոյեմբերի 9-ի հետ կապված ես շատ ասելիք չունեմ։ Մի բան գիտեմ՝ պետք է գա օր, որ այն ժամանակվա ու այսօրվա ղեկավարը, ով հայտարարեց՝ այսքան զոհ չունենայինք, նույն արդյունքը կլիներ, ով ասաց, որ պատերազմը, եթե դադարեցներ, իրեն դավաճան կկոչեին, ով ուրացավ սեփական ժողովրդի կռիվը ու համոզեց հանրության մի մասին, որ դա է ճշմարիտ ուղին, իսկ հիմա էլ ջան ջիգյար է անում մեր դեմ պատերազմ անողների հետ, կատարում նրանց պահանջները ու դրա անունը դնում «խաղաղության օրակարգ»՝ կանգնի արդար դատավարության առաջ ու պատասխան տա ամեն բառի ու ամեն արածի համար։
Պետք է գա օր, երբ այս արժեզրկման ու անտրամաբանության ժամանակը հաղթահարած կլինենք, օր, երբ որպես պետություն ու հանրություն արժանի կլինենք այն բացառիկ մարդկանց անձնազոհությանն ու կռվին, ում համար պետությունը, հայրենիքը, ազգային արժանապատվությունը սեփական կյանքից թանկ արժեքներ էին․․․
Այսօր Բաքվի բռնապետը լուսանկար է հրապարակել այսպես կոչված «Երեւանի խանության» դրոշի հետ։ Կարծում եմ՝ Ալիեւի հետագա նկրտումները ավելի քան անթաքույց են ու պատահական չէ, որ նա վերահաստատում է իր ծավալապաշտական նպատակները այսօր՝ 2020 թվականի նոյեմբերի 8-ից 4 տարի անց…