Смотреть в Telegram
⚡️⚡️⚡️ Մտահոգություններ՝ էյֆորիայի փոխարեն Հունվարի 14-ին Վաշինգտոնում, ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրումը։ Հայ- ամերիկյան հարաբերությունների զարգացումը կարևոր է, նման փաստաթուղթը նույնիսկ ուշացած է, եթե հաշվի առնենք այն փաստը, որ, օրինակ, Վրաստանը Վաշինգտոնի հետ նման փաստաթուղթ ստորագրել է դեռ 2009-ին: Խնդիրը ոչ թե համագործակցությունն է, այլ, ինչպես նշել է իմ ընկեր Կարպիս Փաշոյանը, այդ համագործակցության խիստ չափազանցված, գերագնահատված մեկնաբանությունը ներհայկական միջավայրում։ Խնդիրը ոչ թե փաստաթղթի բովանդակությունն է, այլ այն միջավայրը, որտեղ այն ստորագրվել է: Խնդիրն այն է, որ այս փաստաթուղթը ստորագրվում է, մի փուլում երբ աշխարհաքաղաքական հակադրությունը հասել է պիկին ու Ռուսաստան- Արևմուտք հարաբերությունները նմանվում են զրոյական արդյունքով խաղի: Ըստ այդմ, եթե այս փաստաթղթով Հայաստանն առարկայական աջակցություն չի ստանում Վաշինգտոնից, կարող է բախվել կոնկրետ ռիսկերի՝ ռուսական հակազդեցության հետևանքով: Խնդիրն այն է, որ գործ ունենք մի իշխանության հետ, որ այս փաստաթուղթն օգտագործելու է ոչ Հայաստանի արտաքին քաղաքականության իրական դիվերսիֆիկացմանը նպաստելու, այլ երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու նպատակով: Այստեղ է, որ տեղի ունեցած դրական իրադարձություն ստվերում տեսանելի են կոնկրետ մտահոգություններ: Բաժանորդագրվեք📱 https://t.center/SurSurenyants
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Love Center - Dating, Friends & Matches, NY, LA, Dubai, Global
Love Center - Dating, Friends & Matches, NY, LA, Dubai, Global
Бот для знакомств