🇷🇺🇦🇲 Նոյեմբերի 22-ին Հայաստանում Ռուսաստանի Դեսպան Ս.Պ. Կոպիրկինը ոչ պաշտոնական աշխույժ բանավեճի ձևաչափով հանդիպում ունեցավ Հայ-ռուսական համալսարանում (ՀՌՀ) ուսումնական հաստատության ուսանողական ակտիվի հետ: Զրույցին մասնակցել են համալսարանի ղեկավարության և Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի ներկայացուցիչներ։
🤝 Դեսպանը պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին, եվրասիական ինտեգրման գործընթացին, դիվանագետի մասնագիտության առանձնահատկություններին վերաբերող բազմաթիվ հարցերի։
🌐 Տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակում միջբուհական և միջուսանողական հարաբերությունների հետագա զարգացման ուղիների շուրջ։
🎓 Հատկապես կարևորվել է ՀՌՀ դերը մեր երկրների ընդհանուր հանրակրթական տարածքի պահպանման գործում։
#ՌուսաստանՀայաստան #Համագործակցություն #ՀՌՀ #Ուսանողներ