ԲՏԱ նախարարը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել
«Մեր չքնաղ հայրենիքը տարվա տարբեր եղանակներին ԱՐՄՍԱՏ-1-ի կողմից ուղեծրից արված լուսանկարներում»,–X-ի իր էջում գրել է Մխիթար Հայրապետյանը։
📎Նշենք, որ հոկտեմբերին ԶԼՄ–ները գրել էին, որ Մխիթար Հայրապետյանը ՔՊ նիստի ժամանակ հայտարարել է արբանյակի նախագծի լիակատար ձախողման մասին, որի վրա ծախսվել է առնվազն 8 մլն դոլար։ Հայրապետյանը հերքել էր այդ լուրը, չնայած, որ տևական ժամանակ նախարարությունը խոստանում էր հրապարակել նկարներ, բայց չէր հրապարակում։
@ArmeniaSputnik