Смотреть в Telegram
Ադրբեջանի խորհրդարանը քննադատել է Փաշինյանին «Արևմտյան Ադրբեջանի» և Արևմտյան Հայաստանի համար «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի փորձերը՝ զուգահեռ անցկացնել «Արևմտյան Ադրբեջանի» հարցի և Արևմտյան Հայաստան մտացածին հայեցակարգի միջև, անընդունելի են»։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախաձեռնող խմբի հայտարարությանը։ Բաքվից հայտարարում են, թե իբր Արևմտյան Հայաստան արտահայտությունը տարածքային պահանջ է, որն արտացոլված է ՀՀ Սահմանադրության մեջ։ Ադրբեջանի խորհրդարանում խոսել են այն մասին, թե Փաշինյանը, թեկուզ բանավոր, բայց կասկածի տակ է դրել «Արևմտյան Հայաստան» հասկացությունը և հայտարարություններ արել պատմականից իրական Հայաստանին անցնելու մասին, որը պետք է վաղուց արվեր։ Բաքվից հիշեցնում են, թե «Արևմտյան Ադրբեջան» համայնքը, բազմիցս դիմել է ՀՀ կառավարությանը, առաջարկել է երկխոսություն սկսել՝ կապված «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» հետ, սակայն Հայաստանն անտեսել է այդ առաջարկը։
Love Center - Dating, Friends & Matches, NY, LA, Dubai, Global
Love Center - Dating, Friends & Matches, NY, LA, Dubai, Global
Бот для знакомств