Смотреть в Telegram
🇦🇲 31 տարի առաջ, 1991 թ. սեպտդմբերի 2-ին Արցախը պաշտոնապես դուրս եկավ ԽՍՀՄ կազմից: Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Օրենք ԽՍՀՄ կազմից դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին Հոդված 3 Միութենական հանրապետությունում, որն իր կազմում ունի ինքնավար հանրապետություններ, ինքնավար մարզեր և ինքնավար շրջաններ, յուրաքանչյուր ինքնավարության համար անցկացվում է առանձին հանրաքվե։ Ինքնավար Հանրապետությունների և ինքնավար սուբյեկտների ազգերը պահպանում են իրենց որոշման իրավունքը ԽՍՀՄ կամ դուրս եկող հանրապետության կազմում մնալու հարցի վերաբերյալ, ինչպես նաև պահպանում են իրենց պետական ​​իրավական կարգավիճակի հարցը բարձրացնելու իրավունքը։ Միութենական հանրապետությունում, որի տարածքում կան ազգային խմբերի, որոնք կազմում են տվյալ բնակավայրի բնակչության մեծամասնությունը, կոմպակտ բնակության վայրեր, հանրաքվեի արդյունքները որոշելիս այդ բնակավայրերում քվեարկության արդյունքները հաշվի են առնվում առանձին։ Արցախը Հայաստան է և վերջ: @harvatts_am
Telegram Center
Telegram Center
Канал