Смотреть в Telegram
💥 Ահա, թե ինչու էր սափրվել Նիկոլ Փաշինյանը: Տեղի է ունեցել նրա հեռախոսազրույցը ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Տրամպի հետ: Սա իհարկե կատակ է: 😊 Ոչ հեռախոսազրույցը, այլ սափրվելու հանգամանքը դրա հետ կապելը: Որովհետեւ հեռախոսազրույցը իրական է, դրա մասին կա պաշտոնական հաղորդագրություն: «Վարչապետ Փաշինյանը նախագահ Թրամփին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առիթով և նրան տեղեկություններ է փոխանցել Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումների և ընթացիկ վիճակի մասին», հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: Հակված եմ մտածել, որ հեռախոսազրույցը կրել է հենց՝ այսպես ասած քաղաքավարական բնույթ եւ Փաշինյանն ու Տրամպը խոշոր հաշվով առնվազն այսօր չունեն խոսելու շատ բան: Իհարկե խոսակցությունը ողջունելի է, շատ կարեւոր է, որպեսզի անգամ քաղաքավարական բնույթի կամ տրամաբանության պայմաններում կողմերի «լեզուն» լինի համադրելի: Իհարկե ավելորդ է ասել, որ Տրամպի վարչակազմի ու պաշտոնական Երեւանի փոխհարաբերության մասին հնարավոր կլինի դատել, երբ կձեւավորվի վարչակազմն ու կլինեն արդեն շփումներ այսպես ասածանմիջական գործադիր ֆունկցիոներների մակարդակով: Այդուհանդերձ, կրկնեմ, հանգամանքը, որ եղել է այս հեռախոսազրույցը, ողջունելի է եւ դրական: Մի հատկանշական դիտարկում: Նշվում է, որ քննարկվել են նաեւ ռեգիոնալ նշանակության հարցեր: Այդ առնչությամբ չկան մանրամասներ: Դարձյալ այդ առումով էլ հակված եմ մտածել, որ խոսակցությունը եղել է ընդհանուր: Այդուհանդերձ հատկանշական է, որ Երեւանի հաղորդագրությունում կոնկրետություն չկա, որ Փաշինյանը Տրամպին ծանոթացրել է նաեւ Հայաստան-Ադրբեջան գործընթացի ներկայիս վիճակին: 🇦🇲🇺🇸
Telegram Center
Telegram Center
Канал