Смотреть в Telegram
Hakob Badalyan
🔥 Կան հանրության ուշադրություն շեղելու բազմաթիվ այլ տարբերակներ ու միջոցներ: Հետեւաբար գնահատել, որ Նիկոլ Փաշինյանը մորուքը սափրել է հանրությանը շեղելու համար, կարծում եմ ավելի շուտ ստանդարտ է, քան բուն իրողության ստույգ գնահատական: Որեւէ կերպ չի բացառվում…
💥Փաշինյանը, ըստ էության, գործում է իր համար բավականին գրագետ, իր համար թողնելով զարգացման այսպես ասած մի քանի ուղղություն: Քանի որ զարգացման տրամաբանությունը որոշողն ինքը չէ, այլ արտաքին միջավայրը, նա փորձում է պարզապես իր համար ապահովել անելիք այսպես ասած բոլոր դեպքերի համար:

«Բոլոր դեպքերի» մեջ մտնում է ընդհուպ այն, երբ նա ստիպված կլինի թողնել պաշտոնը:

Այդ իմաստով, նա փորձում է իր համար կառուցել ունիվերսալ դիրքավորում, միեւնույն ժամանակ՝ քաղաքական մնացյալ դաշտին բավականին հմտորեն մղելով դեպի տարբեր բեվեռացում:

Բեվեռացվածությունն է մյուս քաղաքական միավորների առանցքային խնդիրը: Փաշինյանը իր վարքագծով ըստ էության թույլ չի տալիս նրանց դուրս գալ այդ բեվեռացվածությունից՝ յուրաքանչյուրն իր ընտրազանգվածի, իր հասարակական «հենարանի» հետ ձեւավորում է «ծայրահեղացված» որեւէ բեվեռային դիրքավորում:

Պետք է նկատել նաեւ, որ նրանք էլ ըստ էության առանձնապես ջանք չեն գործադրում այդ «արգելքը» հաղթահարելու համար:

Այստեղ է նաեւ Հայաստանի քաղաքական հեռանկարների գլխավոր խնդիրներից մեկը:
Telegram Center
Telegram Center
Канал