Смотреть в Telegram
🔴 Ուրեմն, նիդերլանդացի լրագրողուհի Անետ դե Գրաաֆը նոյեմբերի 7-ին եղել է Ամստերդամի կենտրոնում, ականատես լինելով, թե ինչպես են Իսրայելի Մակկաբի ֆուտբոլային ակումբի երկրպագուները հարձակվում այդ պահին պատահող Ամստերդամի բնակիչների վրա: Ամստերդամում կայացել էր տեղի Այաքսի եւ Մակկաբիի հանդիպումը՝ եվրագավաթների շրջանակում: Լրագրողուհին իր մոտ եղած տեսախցիկով լուսանկարահանել, տեսանկարահանել է անկարգության կադրերը: Դրանք հետո տարածել են միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներ, ինչպիսիք՝ Bild, CNN, BBCWorld, Guardian , NY Times, եւ այլք: Բայց, այդ լուսանկարներն ու տեսանյութերը տարածվել են ոչ թե դրանցում պատկերված բուն իրողության մասին ուղեկցող մեկնաբանությամբ, այլ լրիվ հակառակ, իբրեւ թե՝ Ամստերդամի մահմեդական բնակիչներ, որոնք աջակցում են Պաղեստինին, հարձակվել են Մակկաբիի երկրպագուների վրա: Լրագրողուհին պահանջում է դրա համար ներողություն այն լրատվամիջոցներից, որոնք փաստորեն գլխիվայր պատկերով են ուղեկցել իր լուսանկարներն ու տեսանյութերը: Բայց, առայժմ չկա որեւէ ներողություն: Սա պարզապես «անաչառ լրագրության» առկայության մասին այն հեքիաթների շրջանակում, որ պատմվում են այդ հեղինակավոր լրատվամիջոցբերից եկող «մեդիագուրուների» միջոցով:
Telegram Center
Telegram Center
Канал