Смотреть в Telegram
🔥 Կան հանրության ուշադրություն շեղելու բազմաթիվ այլ տարբերակներ ու միջոցներ: Հետեւաբար գնահատել, որ Նիկոլ Փաշինյանը մորուքը սափրել է հանրությանը շեղելու համար, կարծում եմ ավելի շուտ ստանդարտ է, քան բուն իրողության ստույգ գնահատական: Որեւէ կերպ չի բացառվում, որ ի վերջո կայացվել է շատ պարզ ու մարդկային որոշում, ինչը բնականաբար պետք է դառնար ամենատարբեր այլ ենթադրությունների եւ եզրակացությունների առիթ: Միեւնույն ժամանակ հիմնավոր է այն, որ այդօրինակ որոշումները չեն կայացվում հենց այնպես, այլ՝ հաղորդակցությունների յուրօրինակ «լեզվի» շրջանակում են: Ինքս էլ ունեմ այդ տպավորությունը: Բայց, կրկնեմ, դա ուրիշ հարց է, այլ ոչ թե՝ շեղել: Կրկնեմ, շեղելու բազմաթիվ ձեւեր կան: Իսկ ի՞նչ հաղորդակցություն կարող է պարունակել մորուքի հեռացումը: Հեղափոխության ավա՞րտ:: Այսօր կառավարությունում Փաշինյանի ելույթը՝ իրավապահների վերաբերյալ, վկայեց, որ՝ հազիվ թե: Ավելին, «նոր իմիջով» Փաշինյանը ունեցավ թերեւս ավելի հեղափոխական ելույթ: Եվ այստեղ կարող ենք նկատել նույնիսկ մեկ այլ բան՝ Փաշինյանը վերադառնում է այնտեղ, որտեղից սկսել էր՝ առնվազն իմիջային, դիմային իմաստով: Հետեւաբար, «հեղափոխական երկրորդ շնչառությու՞ն», կամ՝ «նո՞ր հեղափոխություն»: Ըստ իս սրա մասին արժե մտածել, հատկապես այն շեշտադրումների պարագայում, որ առաջինն անում է Նիկոլ Փաշինյանը «նոր»-«հին» իմիջի վերադառնալուց հետո: Եվ մեկ այլ կարեւորագույն հանգամանք: Նա սափրվելու ակտը մատուցում է Անկախության հռչակագրի վերաբերյալ բավականին սուր եւ «բաց» հայտարարություններից հետո, որից հետո էլ ունենում է առաջին կոծշտ ելույթը՝ ուղղված իրավապահներին, որը կարծես հնչեր ընդդիմադիր, այլ ոչ թե վարչապետ Փաշինյանի շուրթերից: Ըստ իս, հաղորդագրության իմաստն այն է, որ Փաշինյանն սկսելու է Հայաստանի հանրապետության ձեւավորման իրավա-քաղաքական հիմքի «սափրման» գործնական փուլ: Մոտիվները կարող են լինել ամենատարբեր, բայց հաղորդագրությունը, բնականաբար իմ սուբյեկտիվ ընկալմամբ՝ դա է:
Telegram Center
Telegram Center
Канал