Смотреть в Telegram
💥 Նախօրեին պատահաբար հանդիպեցի ծանոթներիցս մեկին, որը այսպես ասած փոքր կամ մանր բիզնեսի դաշտում՝ առեւտրի ոլորտում: Դե, բնականաբար հարցուփորձ արեցինք որպիսության մասին, եւ ինչպես լինում է միշտ, որպես քաղաքականությանը անընդհատ հետեւողի՝ ինձ հարց ուղղվեց, թե ինչ վիճակում ենք: Ես էլ «վերադարձրի» հարցը, թե՝ հենց դու եւ դուք պետք է ասեք, թե ինչ վիճակում ենք, որովհետեւ մեծ հաշվով ձեր ոլորտն է ամենազգայուն ինդիկատորներից մեկը: Նկատի ունեմ թե տնտեսությունն ընդհանրապես, թե միջին ու մանր բիզնեսը մասնավորապես: Ու մարդը ներկայացրեց դժգոհությունների շարքը, որ այսպես կոչված «ռեֆորմի» կարգախոսի ներքո որքան է ավելացել այսպես ասած «թղթաբանական» վազվզոցը թե բառի բուն, թե տեխնոլոգիական, թե հոգեբանական իմաստով: Դրան էլ հունվարի 1-ից կավելանա շրջանառության հարկի դաշտում տեղի ունեցող փոփոխությունը, որը հավելյալ խնդիր է լինելու մանր բիզնեսի համար: Այն, որ այդ ամենի փոխարեն իրենք ստացել են «հերոսի» կարգավիճակ, նրանց քիչ է մխիթարում: Գերադասում են լինել պարզապես սովորական հարկատու, շարքային քաղաքացի, որը առանց ավելորդ քաշքշուկների եւ հոգեբանական էքսցեսների հանգիստ զբաղվում է իր գործով, կառավարությունից ակնկալելով ոչ թե պաթոս, այլ գործունեության հնարավորինս հարմարավետ պայմաններ: Ընդ որում, սա իհարկե բիզնեսի, տնտեսության բոլոր մակարդակների համար անհրաժեշտ պահանջ-ակնկալիքն է կառավարությունից: Պետք չէ կենացներ ձոնել, պետք է առավելագույնն անել տնտեսական միջավայրի հարմարավետությունը բարձրացնելու համար, ձեւավորելով հարկային պարզ ռեժիմներ, որոնք համարժեք են բիզնեսի ներուժին, ուժին: Սա արդեն հատկապես կարեւոր է միջինի, եւ առավել եւս մանրի համար: Այո, պետք է ստեղծել միջինանալու, մեծանալու մոտիվացիա: Բայց, մոտիվացիան պետք է ստեղծվի առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու միջոցով: Որովհետեւ, մեղմ ասած անտրամաբանական է մարդուն նոր բնակարան ունենալու հարցում մոտիվացնել նրան իր գոյություն ունեցող բնակարանից վտարելու միջոցով, գոյություն ունեցող բնակարանում կյանքն անտանելի դարձնելու միջոցով:
Telegram Center
Telegram Center
Канал