Смотреть в Telegram
Խամաճիկ Հե՜յ,մա՛րդ արարած. Դու չկարգե՛ս քեզ ամենակարող, Տերը չկարծես դիրքիդ՝ հնարա՜ծ, Ու չհամարես ինչ-որ մեկին գող՝ Քո կարողության կամ ունեցվածքի, Քո ազնիվ մտքի կամ հորինածի, Սեփական անձի թեք կտրվածքի, Կամ թե քրտինքով ձեռք բերված հացի: Երբ հին օրերում քեզ ՄԱՐԴ է կոչել Այն արարիչը՝ անմղոն վերև, Եդեմում անհոգ միրգ ես խժռել, Իսկ մարմնիդ կրել դալարուն տերև, Որ ո՛չ քրտինքդ էր սեփական, Ո՛չ էլ հնարանքիդ հզոր ուժը. Եվ հենց դու եղար այն մեկ սրիկան, Ում վաստակածն էր վտարման տույժը: Կենդանուն չդասե՛ս քեզանից ցածր. Պետք եկած տեղը քեզնից համառ է,քեզանից բարձր: Մեղսականությունդ չկոծկե՛ս... իզո՜ւր Ու աղոթքի մեջ գտնես փրկություն. Ջայլամն ինքդ ես,ոչ թե նա է կույր. Վանքակառուցու՜մ,մոմավառությու՜ն... Ապաշխարանք չեն,ոչ էլ հատուցում: Հե՜յ մեղսավո՛ր արարած, Դու չկարգես քեզ ռոճիկ՝ Լավությանդ հանդիման, Դու հողի հումուս,դու լոկ խամաճիկ՝ Ապրածդ կյանքը քե՜զ՝ ի պատսխան: Շիտակությունը քոնը չի եղել, Ու չի լինելու,դե՜հ, չի էլ կարող. Երեսիդ վրա մի քանիսն առել Ու կոճակել ես վահանակավոր, Ժամանակակից՝ հե՜շտ կառավարմամբ, Շերտավո՜ր՝ ինչպես թփավոր կաղամբ: Հե՜յ, մա՛րդ արարած Դու քեզ չկարգե՛ս ամենակարող: Հեղինակ՝ Lusin Manukyan
Telegram Center
Telegram Center
Канал