Смотреть в Telegram
⚠️🙏 Այսօր՝ նոյեմբերի 22-ին, Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրն է: Արցախյան շարժման առաջին իսկ օրերից Ազգալդյանը մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին: 1990 թվականի փետրվարից վարել է «Անկախության բանակի» հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը: Ազգալդյանն իր ճակատագիրն ամբողջությամբ կապել է Արցախի ազատամարտի հետ, սկզբում գործելով Գետաշենի և Շահումյանի, այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում։ Արցախի ազատամարտին նոր թափ հաղորդելու նպատակով 1991 թվականի հունիսին ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը: Լեոնիդի հրամանատարությամբ Արցախում 27 բնակավայր է ազատագրվել: Այդ ընթացքում վեց մարդ է միայն զոհվել, յոթերորդն ինքն էր: Մահվանից 12 օր առաջ զոհվել էր տեղակալը՝ Վլադիմիր Բալայանը: Այդ օրը ջոկատի տղաները հրամանատարի աչքերում առաջին անգամ արցունքներ տեսան: Բալայանի մահվան լուրն առնելով՝ Ազգալդյանն ասել էր՝ գնալու է միանալու Վլադիմիրին՝ հավանաբար կանխազգալով, որ հաջորդ թիրախն ինքն է: Լեոնիդը զոհվեց 1992 թվականի հունիսի 21-ին Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մոտ: Նրա մարմինն ամփոփված է Երևանի Կենտրոնական գերեզմանատանը։ Լեոնիդ Ազգալդյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով: (նյութը` ՌազմԻնֆո) ❗️ Առաջարկվում ենք դիտել Լեոնիդ Ազգալդյանին նվիրված ֆիլմը @arcaxinfo
Love Center
Love Center
Бот для знакомств