🤷♂Արցախից բռնի տեղահանվածներին բնակարանով ապահովելու ծրագրի շահառուների թիվը չի ավելանում։
Օգոստոսից առ այսօր որեւէ նոր հայտ չի հաստատվել։ ՀՀ աշխատանքի և սոցիալական ծառայությունների նախարարության մամլո խոսնակ Զառա Մանուչարյանը «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ ծրագիրն այս պահին ունի 30 շահառու։
Նշենք, որ շահառուների թիվը 30 էր նաեւ օգոստոսի դրությամբ։ Մինչդեռ, Արցախից բռնի տեղահանվել է 115.000 արցախցի։