🤼 Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, ազատ ոճում՝ 6-րդը:
🇦🇲 Մեր մարզիկները նվաճել են 3 ոսկե🥇, 3 արծաթե🥈, 8 բրոնզե 🥉 մեդալներ:
🥇Ոսկե մեդալակիրներն են՝
Գասպար Տերտերյանը (67 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ)։
🥈Արծաթե մեդալակիրներն են՝
Էլեն Բաբաջանյանը (53 կգ), Տիգրան Մինասյանը (55 կգ), Սարգիս Բեգոյանը (61 կգ)։
🥉Բրոնզե մեդալակիրներն են՝
Շանթ Խաչատրյանը (72 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Աշոտ Խաչատրյանը (77կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Կարեն Խաչատրյանը (87 կգ), Մուշեղ Մկրտչյանը (92 կգ)։
🇦🇲🥉 ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ:
🇦🇲🥉 ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Կարեն Խաչատրյանը (87 կգ) 3։1 հաշվով հաղթեց Շվեյցարիայի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ:
🇦🇲 Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հետևել է Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության երկրորդ օրվա՝ նոյեմբերի 21-ի եզրափակիչ գոտեմարտերին։
Առաջնության երկրորդ օրվա գոտեմարտերի արդյունքում Հայաստանի Հանրապետության ԶՈՒ հավաքականի մարզիկները նվաճել են 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ։
Մասնավորապես, Տիգրան Մինասյանը (55 կգ) նվաճել է արծաթե, Շանթ Խաչատրյանը (72 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավագյանը (79 կգ)՝ բրոնզե մեդալներ։
🇦🇲 55 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևատրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Տիգրան Մինասյանը նվաճել է Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության արծաթե մեդալ։