View in Telegram
Ավարտվեց կարմիր գծերի թանկացման դեմ դիմումի քննությունը Վարչական դատարանում. գործով եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի դեկտեմբերի 19-ին` «Datalex» կայքում: Կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների թանկացման դեմ իրականացվող դատաքննության ընթացքում հիմնավորել ու ապացուցել ենք, որ կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ է և անթույլատրելի: Մեր քաղաքացիների շահերի ու «Մայր Հայաստանի» հայցի պաշտպանությունը քաղաքական և իրավական տեսանկյուններից իրակացվում էր համապատասխանաբար Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի և փաստաբան Վահե Գրիգորյանի կողմից: Երևանի քաղաքապետարանի կողմից թանկացման ողջամիտ հիմնավորում դատավարության թե´ գրավոր, թե´ բանավոր փուլում չի ներկայացվել: Նրանք միայն պնդումներ էին բերում, որ դատարանը սույն գործը չպիտի քննի, ինչը մեզ համար անընդունելի է, քանի որ հենց այս ինստիտուտն է կոչված երաշխավորել քաղաքացու իրավունքների արդյունավետ պաշտպանության սահմանադրական կառուցակարգը: Շնորհակալություն «Նովալեքս» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր Վահե Գրիգորյանին համատեղ գաղափարի իրականացման և բոլոր դատական նիստերին պատշաճ իրավական ներկայացուցչության ապահովման համար: Միակամ ենք, որ իրավունքի գերակայությունը պիտի հաստատվի: «Մայր Հայաստան» շարժում 09․12․2024
Love Center - Dating, Friends & Matches, NY, LA, Dubai, Global
Love Center - Dating, Friends & Matches, NY, LA, Dubai, Global
Find friends or serious relationships easily