View in Telegram
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը գրում է․ Տրանսպորտային կոլապս ______ Առավոտվանից մարդիկ մնացել են Երևանի կանգառներում։ Տրանսպորտը չի աշխատում։ Ավտոբուսի վարորդները գործադուլ են անում։ Պահանջում են բարելավել իրենց աշխատանքային պայմանները (զուգարան, ժամային գերծանրաբեռնվածություն, խոստացված աշխատավարձի բարձրացում և այլն)։ Քաղաքային իշխանություններն ակնարկում են, որ վարորդներն անկանխիկ վճարման համակարգի ներդրման հետևանքով զրկվել են ստվերային գումարներից և հենց այդ պատճառով են գործադուլ անում։ Վարորդներն ընդունում են, որ ձախ գումարներ եղել են, բայց այդ գումարների մեծ մասն, ըստ իրենց, վերև է գնացել։ Այսինքն ասում են այն, ինչ մենք ենք ասում պարբերաբար։ Ասում ենք, որ կա հսկայական ստվեր և այդ ստվերը վերացնելը, համակարգը բարեփոխելը, վարորդների համար արժանապատիվ աշխատանքային պայմաններ ապահովելն է առաջնային խնդիրը, այլ ոչ թե տրանսպորտի գինը թանկացնելը։ Առավել մանրամասն՝ այստեղ
Love Center - Dating, Friends & Matches, NY, LA, Dubai, Global
Love Center - Dating, Friends & Matches, NY, LA, Dubai, Global
Find friends or serious relationships easily