🔴 Իրանը հերքել է տեղեկությունը, թե Տրամպի վարչակազմում ընդգրկվող Իոն Մասկը նոյեմբերի 11-ին հանդիպել է ՄԱԿ-ում Իրանի պաշտոնական ներկայացուցչին: Այդ տեղեկությունն օրերս տարածել էր Նյու Յորք Թայմսը:
Հատկանշական է, որ սա արդեն փաստորեն երկրորդ այդօրինակ տեղեկությունն է, որ տարածվում է ամերիկյան մամուլում: Մասնավորապես, օրեր առաջ էլ Վաշինգտոն Պոստն էր տեղեկություն տարածել Տրամպ-Պուտին հեռախոսազրույցի մասին, ինչը ժամեր անց հերքել էր Կրեմլը, դա համարելով սուտ տեղեկություն:
Այժմ փաստորեն համանման տեղեկություն Իրանի առումով, որը եւս՝ դիմացի կողմը հերքում է:
Նշանակու՞մ է դա արդյոք, որ Տրամպի թիմում չեն կարողանում ապահովել շփումների կոնֆիդենցիալությունը, թե՞ պարզապես ընտրված է յուրօրինակ մեթոդ՝ մի կողմից ակնարկ բավականին առանձնահատուկ շփումների մասին Ռուսաստանի եւ Իրանի հետ, մյուս կողմից Ռուսաստանի ու Իրանի հետ համաձայնեցված՝ պաշտոնական հերքման «իրավասություն»:
Բոլոր դեպքերում, ինչպես այսօր արդեն հիշատակել էի, ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչության հայտարարությունը, որ Ղասեմ Սոլեյմանիի սպանության հարցը իրենք հետապնդում են միջազգային իրավական, դատական ատյաններում, ավելի շուտ խոսում է այդուհանդերձ որոշակի կոնտակտներ լինելու մասին:
Ի դեպ այդ առումով, կանխատեսումները, որ Իրանի թիմում շատ են Իրանի հանդեխ կոշտ գործողությունների հակված գործիչներն ու Տրամպը կվարի իրավիճակի լարման քաղաքականություն, կարծում եմ փոքր ինչ չափազանցված են: Չափազանցված ոչ թիմի մասով, այլ վարվելիք քաղաքականության:
Նկատեմ, որ, ինչպես որեւէ «մետ» պաշտոնյայի ներգրավումը ամենեւին չի նշանակելու հենց նույն տրամաբանությամբ գործունեություն գործադիրում, այդպես էլ որեւէ «հակա»-ի դեպքում չի նշանակում նույնը:
Թերեւս պետք է արձանագրենք մի կարեւոր հանգամանք, որ առաջնային պաշտոններում հայտնվողները իհարկե մեծ նշանակություն ու մասնակցություն ունենալով քաղաքականության ձեւավորմանը, այդուհանդերձ խորքային իմաստով քաղաքականություն իրականացնողներն են: Այսինքն, ըստ իս, նրանք ընտրվում են ոչ այնքան իրենց այսպես ասած հայացքների ելակետով, այլ իրենց գործնական կարողությունների եւ հատկանիշների: Սա իհարկե իմ սուբյեկտիվ պատկերացումն է: