💥 Իսրայելի նախագահ Հերցոգը չի մեկնի Բաքու, ինչպես հայտնում է իսրայելական մամուլը: Ըստ այդ տեղեկության, Բաքու չմեկնելը պայմանավորված է անվտանգության նկատառումներով:
Փաստացի դա նշանակում է, որ Ադրբեջան մեկնելը իսրայելական հատուկ ծառայությունները համարել են վտանգավոր: Եթե դա իրոք այդպես է, այսինքն իսկապես համարել են, որ կա վտանգ, այլ ոչ թե պարզապես բերել են պատճառաբանություն, ապա ստանում ենք թերեւս հետեւյալ պատկերը.
մի կողմից դա անվստահություն է Ադրբեջանի հանդեպ, բայց մյուս կողմից կա նաեւ այդ հանգամանքի հակառակ երեսը: Մասնավորապես, եթե իրապես ունեցել են վտանգի սպասում, ապա դա նշանակում է, որ նաեւ Ադրբեջանին են «փրկել», որովհետեւ Բաքվի այսպես ասած հեղինակության անկումը առավել մեծ էր լինելու, եթե Բաքվում որեւէ բան պատահեր Իսրայելի նախագահին:
Մեղմ ասած անհավանական է մտածել, թե Ադրբեջանն էր նրան սպառնալու ինչ որ բանով: Հետեւաբար, կրկնեմ, եթե կար իրական սպառնալիք, ապա Իսրայելի նախագահի Բաքու չգնալով «փրկվում» է նաեւ Ադրբեջանը: Այստեղ իհարկե ամբողջ ինտրիգը կլինի այն, թե այդ ո՞վ էր Բաքվում սպառնալիք ստեղծել Իսրայելի նախագահի համար: 🇮🇱🇦🇿🇹🇷🇮🇷🇷🇺🇺🇸🇬🇧