View in Telegram
💥 Զգայական թակարդը Վարչապետ Փաշինյանը հրապարակել է Արագած լեռան լուսանկար, ուղեկցելով գրառումով՝ Հայաստանի հանրապետության ամենաբարձր լեռը: Սա նոր բան չէ, եւ համոզված եմ իհարկե՝ պատահական կամ զգայական բան չէ, այլ բավականին հմուտ հաշվարկ: Նիկոլ Փաշինյանն այդ հաշվարկով կառուցում է զգայական թակարդ: Զգայական թակարդ, որի մեջ է հայտնվում հանրությունը, կամ՝ կանգնում դրան մեջ հայտնվելու շեմին: Փաշինյանի հրապարակմանը հաջորդում է ֆեյսբուքյան չհայտարարված կամ հայտարարված ֆլեշ մոբ՝ Արարատի լուսանկարներով: Զգայական թակարդն աշխատում է, թեման հայտնվում է հանրության զգայական արձագանքի շրջապտույտում: Իսկ նպատակը հենց դա է, որպեսզի «փաստարկվի», որ ինքն առաջնորդվում է միանգամայն պրագմատիկ քաղաքականությամբ եւ շատ իրավացի է, որ դիմացը «պատմական էմոցիոնալ իռացիոնալն» է: Ուրեմն ի՞նչ անել, չարձագանքե՞լ: Այո, որքան էլ չհնչի տարօրինակ՝ չարձագանքել: Բայց, չարձագանքել այնպես, ինչպես արձագանքվում է, ինչպես հենց ինքը Փաշինյանն է հմտորեն «խթանում»: Նրա հաշվարկին հանրային եւ քաղաքական արձագանքը պետք է լինի ոչ պակաս հաշվարկված, եւ՝ ավելի հաշվարկված: Ի՞նչ է դա նշանակում իմ պատկերացմամբ: Ըստ իս, դա նշանակում է արձագանք, որում Արարատը կլինի Հայաստանի հանրապետության քաղաքական ու քաղաքակրթական կոնցեպտի տարր, ուղղակի, թե անուղղակի, որը Թուրքիային չի տա Հայաստանին տարածքային հավակնության համար մեղադրելու որեւէ առիթ, եւ մյուս կողմից քաղաքական-քաղաքակրթական ընկալելիության մեջ կլինի միջազգային քաղաքականության համատեքստում: Ընդգծեմ, խոսքը ոչ թե Արարատի հարցում որեւէ բան ապացուցելու մասին է, այլ հենց հակառակը՝ հավելյալ ապացույցների կարիք չունեցող քաղաքական կոնցեպտուալ մոտեցման մշակման: Իհարկե, հարկ է նաեւ ընդգծել, որ այդուհանդերձ սա ֆեյսբուքյան օգտատերերի խնդիրը եւ գործառույթը չէ, այլ քաղաքական վերնախավերի: Այլապես, հասկանալի է, որ շարքային քաղաքացիները, ֆեյսբուքյան օգտատերերը բնականորեն ամեն ինչն են անցկացնում առավելապես զգայական պրիզմայով: Այդ բնական հանգամանքը հավասարակշռելու եւ հարցի մանիպուլյատիվ ռիսկերը չեզոքացնելու համար են պետք է քաղաքական կոնցեպտուալ մոտեցումները, ընդ որում ոչ մեկանգամյա կատարմամբ, այլ հանրության հետ պարբերական հաղորդակցությամբ:
Telegram Center
Telegram Center
Channel