View in Telegram
💥 Գերմանիայի կանցլեր Շոլցը երկու տարվա դադարից հետո հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ: Դրա ցանկությունն արտահայտել էր Շոլցը, դեռեւս շաբաթներ առաջ: Միեւնույն ժամանակ, դրանից էլ առաջ Ռուսաստանի հետ խոսելու անխուսափելիության մասին էր արտահայտվել Ֆրանսիայի նախագահ Մակրոնը: Պուտինի հետ խոսելուց հետո, Շոլցը կկապվի՞ Մակրոնի հետ, թե՞ Պուտինի հետ խոսակցության «իմաստը» նաեւ այն, որ Գերմանիան չի ուզում եվրոպական առաջատարության հարցում զիջել Ֆրանսիային, ինչի էական վտանգը առկա է, հաշվի առնելով այն, որ հենց Գերմանիայի տնտեսությունն է ամենից տուժածը ուկրաինական պատերազմի համատեքստում: Եվ շարունակում է տուժել: Ծանր է նաեւ Շոլցի վիճակը, որի կոալիցիան փլուզվել է եւ վերընտրության հեռանկարը մեղմ ասած խիստ մշուշոտ է, եթե ոչ՝ անհնարին: Իսկ Տրամպի նախագահությունն այդ հարցում որեւէ լավ բան Գերմանիային չի խոստանում, եթե հաշվի առնենք, որ Տրամպի տնտեսական քաղաքականությունը միտված է լինելու ԱՄՆ արդյունաբերական ուժի վերականգնմանը: Կստացվի դա Տրամպի մոտ, թե ոչ, իհարկե բարդ է ասել, բայց, որ թիրախը լինելու է դա, անկասկած է: Դա է լինելու նաեւ Մասկի առանցքային գործառույթը, իհարկե ոչ ուղիղ իմաստով: Այսինքն, Մասկը չի լինելու տնտեսական քաղաքականության մշակը, նա լինելու է տնտեսական քաղաքականության «ամպերմետրը»: Վերադառնալով Շոլցին: Հակված եմ մտածել, որ Պուտինի հետ կապը նրա անձնական նախաձեռնությունը չէ, այսինքն այստեղ Շոլցի հարց չէ, այլ Գերմանիայի: Իսկ Գերմանիայի հարցը ի սկզբանե եղել է ուկրաինական պատերազմի տողատակում: Հիշեցնեմ, որոշակի իմաստով, առաջին հարվածը ստացել է հենց Գերմանիան, պարզապես այն ռազմական գրոհի տեսքով չէր, թեեւ թիրախում Գերմանիայի պաշտպանական համակարգն էր: Արեւմտյան քաղաքական-քարոզչական գրոհի ենթարկվեց Գերմանիայի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխադմիրալ Շենբախը: Այս օրինակը ես հիշեցնում եմ պարբերաբար, որովհետեւ այն ըստ իս չափազանց նշանային է: Շենբախը գերմանա-հնդկական գեներալակազմի փակ քննարկման ժամանակ ասել էր, որ Գերմանիան, Ռուսաստանն ու Հնդկաստանը միասին պետք է հակազդեն ու զսպեն Չինաստանին: Այդ խոսքերը արտահոսել էին մամուլ, դառնալով մեծ աղմուկի պատճառ: Թե փակ քննարկման մասնակիցներից ո՞վ էր «մատնել» փոխծովակալին, կարող ենք անել միայն ենթադրություններ, բայց նրա համար դա դարձավ ճակատագրական եւ արեւմտյան քաղաքական էլիտաները մեծ աղմուկով ուղղակի պարտադրեցին Բեռլինին պաշտոնանկ անել ծովակալին, որի «մեղքն» ընդամենը այն էր, որ համարձակվել էր արտահայտել Գերմանիայի շահը: Մինչդեռ, ուկրաինական պատերազմի «խթանման» իմաստը միայն Ռուսաստանին մաշելը չէր, այլ նաեւ Գերմանիային եւ նրա տնտեսական առաջնորդությամբ Եվրոպային հարվածելը: Այդ հարցում լիովին ներդաշնակ էին ամերիկա-բրիտանական ու չինական շահերը:🇩🇪🇷🇺🇫🇷🇪🇺🇬🇧🇺🇸🇨🇳
Telegram Center
Telegram Center
Channel