View in Telegram
🔴🔴🔴 Հայաստանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկվել են երկկողմ եւ ռեգիոնալ հարցեր: Իհարկե, սովորաբար այդպիսի դեպքերում պաշտոնական հաղորդագրությունները չեն ասում ոչինչ եւ լինում է հազվադեպ, որ դրանցով փոխանցվում են ինչ որ մեսիջներ: Այս պարագայում, պաշտոնական հաղորդագրությունը չի պարունակում առանձնապես ուշադրության արժանի ձեւակերպումներ: Ուշադրության առավել արժանին այն է, որ Արարատ Միրզոյանը ֆրանսիացի գործընկերոջ հետ խոսում է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցից հետո, որ տեղի էր ունեցել նախօրեին: Կովկասի առնչությամբ ֆրանս-իրանական ընդհանուր մոտեցումների ու հետաքրքրությունների մասին ես խոսում եմ արդեն գրեթե երկու տարի: Խոսել եմ այն ժամանակ, երբ Հայաստանում նոր-նոր թափ էր հավաքում աշխարհաքաղաքական «սեւ-սպիտակի» տրենդը: Ամիսներ անց է, որ պետք է Հայաստանում հանդիպեին Իրանի ու Ֆրանսիայի դեսպանները, Պեկինում՝ Մակրոնի այցի ընթացքում, հանդիպեին Ֆրանսիայի ու Իրանի ԱԳ նախարարները, ու էլի մի շարք այդօրինակ զարգացումներ: Ֆրանսիան ու Իրանն իհարկե շատ ավելի հրատապ եւ խորը հետաքրքրություններ ունեն Լիբանանի հարցում: Բայց, այդուհանդերձ, այդ հանգամանքը կարող է լինել նաեւ Կովկասում նրանց առնվազն հաղորդակցության մոտիվացիայի բարձրացման գործոն, ինչը Հայաստանի համար կարող է լինել առնվազն կարեւոր խոսակցությունների հնարավորություն եւ առիթ: Իմ սուբյեկտիվ գնահատմամբ, այդ խոսակցությունները պետք է առավելապես միտված լինեն հնարավորինս շատ եւ խոշոր ներդրումային ծրագրերի, հատկապես Սյունիքի ուղղությամբ: Ներդրումային ծրագրերը, խոշոր ներդրումների ներգրավումը գործընկերային մտադրությունների առարկայականության լավագույն ինդիկատորը, ինչպես նաեւ լավագույն «անվտանգային ցանցերից» է աշխարհում: 🇦🇲🇮🇷🇫🇷
Telegram Center
Telegram Center
Channel