View in Telegram
💥Ի՞նչ եղավ ի վերջո Աբխազիայում: Ռուսաստանը հարվա՞ծ ստացավ քթին, թե՞ հենց Ռուսաստանն էլ ինչ որ բան «թեստավորեց» Աբխազիայում, օրինակ իր հնարավորությունները, եթե, ասենք թե՝ հարկ լինի Վրաստանի հետ կապված որեւէ որոշում ստանալ Աբխազիայում: Թե՞ այդուհանդերձ Թուրքիայի «աբխազական սփյուռքի» խողովակն աշխատեց եւ Անկարան լուծեց կամ փորձարկեց ինչ որ բան: Իհարկե հետաքրքիր կլիներ լսել անձանց, որոնք քաջատեղյակ են Աբխազիայում իրավիճակից, այսպես ասած քաղաքական ուժերից կամ խմբավորումներից, դասավորությունից, ֆինանսական հոսքերից, եւ այլն, եւ այլն: Անկասկած է մի բան, որ Աբխազիան Կովկասի ամենազգայուն եւ կարեւոր կետերից մեկն է, որն անկասկած որեւէ կերպ դեռ այսպես ասած դրվելու է գործողության մեջ:
Telegram Center
Telegram Center
Channel