View in Telegram
💥💥 Ուշադրությունից դուրս չթողնենք Աբխազիան, որտեղ արդեն քանի օր է բավականին լարված իրավիճակ է: Աբխազիայի ընդդիմադիր ուժերը բողոքում են իշխանության դեմ՝ Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի պատճառով, որը պետք է քննարկվի այսօր: Եթե իհարկե քննարկում տեղի ունենա, որովհետեւ ցուցարարները շրջափակել են խորհրդարանը: Աբխազիան Ռուսաստանի հետ կնքել է ներդրումային համաձայնագիր, որը արտոնյալ պայմաններ է սահմանում Ռուսաստանից ներդրողների համար: Աբխազիայի ընդդիմությունը բողոքում է դրա դեմ: Ես իհարկե Աբխազիայի ներքին դասավորությանը բավականաչափ ծանոթ չեմ, այս պահին չունեմ բավականին իրազեկվածություն, ստույգ գնահատելու համար, թե ինչ տողատակ կարող են ունենալ ՌԴ հետ ներդրումային համաձայնագրի շուրջ այդ ցույցերը եւ լարվածությունը, որ պահպանվում է արդեն քանի օր: Ի վերջո, մեզանում կա համոզում, որ Աբխազիան ամբողջությամբ ենթակա լինելով Ռուսաստանին, պետք է որ առանց որեւէ խոչընդոտի ենթարկվի Ռուսաստանի առաջնահերթություններին: Միթե՞ կարող է Աբխազիայում՝ չճանաչված հանրապետությունում, որը Ռուսաստանի ազդեցության գոտի է, լինել ինչ որ ընդդիմադիր պայքար Ռուսաստանի դեմ: Հետեւաբար, արդյո՞ք պայքարը ընդամենը ռուսական իշխանության տարբեր թեւերի միջեւ է: Օրինակ, իշխանության որեւէ թեւը կարող է ներդրումային համաձայնագրից ակնկալել այսպես ասած իր փայը՝ Աբխազիայում ներդրումների եւ շահույթի իմաստով: Չի բացառվում նաեւ, որ համաձայնագրով՝ եթե այն մտնի ուժի մեջ, Աբխազիայում կարող է փոխվել Ռուսաստանի ազդեցության այսպեսասած ուժերի հարաբերակցությունը, մի ուժի փոխարեն ազդեցիկ դառնա Ռուսաստանի հետ կապված այլ ուժ: Ինքս ավելի շատ հակված եմ մտածել, որ իրադարձությունների ընթացքում ունի այդօրինակ տրամաբանություն: Համեննայն դեպս դժվար եմ պատկերացնում, որ չճանաչված Աբխազիայում իրավիճակը ՌԴ դեմ ճոճեն արտաքին ուժեր: Կան նաեւ որոշ այլ մտորումներ, որ կներկայացնեմ հաջորդիվ:
Telegram Center
Telegram Center
Channel