⚡️Ի դեպ, բավականին հետաքրքիր է, որ Ֆիդան-Լավրով հեռախոսազրույցի մասին տեղեկություն ՌԴ ԱԳՆ կայքում այդպես էլ չի հայտնվել: Հեռախոսազրույցի մասին տեղեկություն տարածել էր թուրքական կողմը: Ռդ ԱԳՆ պաշտոնական կայքում, որտեղ նորությունների բաժննում ներկայացվում են Լավրովի հանդիպումները, հարցազրույցները, հեռախոսազրույցները եւ այլն, առ այս պահը չկա որեւէ տեղեկություն Ֆիդանի հետ շփման մասին: Այդ շփման մասին թուրքական կողմը հայտնել էր նախօրեին երեկոյան: Իսկ դրա նախօրեին Ֆիդանը հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ: