Ամեն մարդու մեջ էլ կայծ կա, և մարդուց է կախված` կբռնկվի այն, թե ոչ: Արվեստը մարդուն անասելի բարձրունքների հասցնող մեծ կրակ է: Ով մեկ անգամ իր ճակատագիրը կապել է արվեստի հետ, այլևս երբեք չի կարող հրաժարվել նրանից:
Խամաճիկ Հե՜յ,մա՛րդ արարած. Դու չկարգե՛ս քեզ ամենակարող, Տերը չկարծես դիրքիդ՝ հնարա՜ծ, Ու չհամարես ինչ-որ մեկին գող՝ Քո կարողության կամ ունեցվածքի, Քո ազնիվ մտքի կամ հորինածի, Սեփական անձի թեք կտրվածքի, Կամ թե քրտինքով ձեռք բերված հացի: Երբ հին օրերում քեզ ՄԱՐԴ է կոչել Այն արարիչը՝ անմղոն վերև, Եդեմում անհոգ միրգ ես խժռել, Իսկ մարմնիդ կրել դալարուն տերև, Որ ո՛չ քրտինքդ էր սեփական, Ո՛չ էլ հնարանքիդ հզոր ուժը. Եվ հենց դու եղար այն մեկ սրիկան, Ում վաստակածն էր վտարման տույժը: Կենդանուն չդասե՛ս քեզանից ցածր. Պետք եկած տեղը քեզնից համառ է,քեզանից բարձր: Մեղսականությունդ չկոծկե՛ս... իզո՜ւր Ու աղոթքի մեջ գտնես փրկություն. Ջայլամն ինքդ ես,ոչ թե նա է կույր. Վանքակառուցու՜մ,մոմավառությու՜ն... Ապաշխարանք չեն,ոչ էլ հատուցում: Հե՜յ մեղսավո՛ր արարած, Դու չկարգես քեզ ռոճիկ՝ Լավությանդ հանդիման, Դու հողի հումուս,դու լոկ խամաճիկ՝ Ապրածդ կյանքը քե՜զ՝ ի պատսխան: Շիտակությունը քոնը չի եղել, Ու չի լինելու,դե՜հ, չի էլ կարող. Երեսիդ վրա մի քանիսն առել Ու կոճակել ես վահանակավոր, Ժամանակակից՝ հե՜շտ կառավարմամբ, Շերտավո՜ր՝ ինչպես թփավոր կաղամբ: Հե՜յ, մա՛րդ արարած Դու քեզ չկարգե՛ս ամենակարող: Հեղինակ՝ Lusin Manukyan
Չէ որ մենք տխրում, վիրավորվում, թևաթաթ ենք լինում միայն այն դեպքում, երբ հանդիպում ենք անսպասելիին։ Բայց ոչինչ չի կարող հավասարակշռությունից հանել այն մարդուն, ով նախորոք պատրաստ է և լավ գիտի ինչ սպասել ուրիշներից։ Վերջիվերջո մեզնից յուրաքանչյուրին էլ պետք է միայն մեկը:
Մարդը տեսնում է աչքերով, լսում է ականջներով, բայց մտածելուց ու խորհրդածելուց հետո, վերջիվերջո, կհասկանա, թե ով ես դու իրականում, որքան էլ աշխատես երևալ ոչ այն, ինչ ես...
Ֆիլմի սյուժեն շատ հասարակ է։ Ֆիլմում երկուսով նստած մի սենյակում խոսում են կյանքի, Աստծո փիլիսոփայության մասին և ներաշխարհդ խառնում են իրար վեր բարձրացնելու հարցեր որոնց մասին նույնիսկ շատ չես էլ խորհել։ 7.5/10 խորհուրդ է տրվում դիտել Հ.գ. սկզբից ձեզ ձանձրալի կթվա բայց հետո չեք կարողանա կտրվել ֆիլմից
Այն ինչ տեղի ունեցավ պայթյունից հետո անտեսում էր ֆիզիկայի բոլոր օրենքները և նույնիսկ հնարավոր չէր տեղավորել մարդկային տրամաբանության ու երևակայության մեջ
Очнись и взгляни на реальность,не всегда все идет по плану. Чем дольше ты живешь тем больше начинаешь понимать это. В этой бесполезной реальности существует лишь боль,ненависть и страдание. Слушай внимательно.....В этом мире везде где есть свет,всегда есть и тень. Пока в этом мире есть победители будут и проигравшие а эгоистичное желание мира всегда ведет к войне. Из желания защитить любимых людей-рождается ненависть. Мир,где все победители...мир,где все ладят друг с другом...мир любви...Я хочу создать его. Я хочу спасти...СУДЬБУ ЭТОГО МИРА