▪️«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանին հրավիրել են հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության: Քյարամյանը նախաքննական մարմնում պատմել է, որ ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի որդին, օգտվելով օրենքի բացից, մեծաքանակ ավտոմեքենաներ է ներկրել Հայաստան, արտահանել, ապա պետությունից ստացել է ԱԱՀ-ի վերադարձ, որը անօրինականություն է. հենց դրա համար են Աղազարյանի որդու ավտոմեքենաները գտնվում արգելանքի տակ։
▪️«Փաստ»․ ՔՊ-ի «վերնախավից» Փաշինյանի սեղանին է դրվել մի թղթապանակ, որում ներկայացված են եղել տեղեկություններ ներքին գործերի նախկին նախարար Վահե Ղազարյանի կողմից վերջին տարիներին ձեռք բերված անշարժ գույքի և միջնորդ անձանց միջոցով ծավալած բիզնեսների մասին:
▪️«Հրապարակ»․ ՔՊ-ի նախաձեռնող նիստը, որը տեղի է ունենում ամեն հինգշաբթի և որը վարում է Նիկոլ Փաշինյանը, նախօրեին չի կայացել։ Սա ՔՊ-ում բուռն քննարկումների առիթ է տվել, առ այն, որ Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել` ցույց տալ, որ ինքն է ամեն ինչ որոշում:
🔈Լսեք՝ ինչ են գրում թերթերը։
♥️@RadioSputnikArm |
LIVE 106.0FM |
vk |
dzen