ԴԱՍԸՆԹԱՑ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ
⚡️«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը, կարևորելով ժողովրդավարական կարգերի հաստատումը և քաղաքացիական հասարակության զարգացումը ՀՀ-ում, 2025թ․ փետրվար 1-ին և 2-ին Լոռու մարզում կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթաց, որը վարելու են ոլորտի փորձառու և լավագույն մասնագետները:
•Դասընթացի մասնակիցներին տրամադրվելու են մասնակցությունը հավաստող վկայականներ: Դասընթացի մասնակիցները հնարավորություն կստանան նաև դիտորդական աշխատանք իրականացնելու ինչպես համապետական, այնպես էլ տեղական ինքնակառավարաման մարմինների ընտրությունների ժամանակ:
ℹ️ Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են լրացնել կից հղմամբ տրված հայտը մինչև ս.թ. հունվարի 31-ը ներառյալ: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 33 97 82 81 հեռախոսահամարով:
https://docs.google.com/forms/d/1rlPMBFBypkXjHXMBeadN1gPa4Xc86C4JUITSrCy1yQM/viewform?edit_requested=true
#ՀայաՔվե