Смотреть в Telegram
Մինչ Երևանում փորձում են պարզել, թե ով է, ի վերջո, մեղավոր ՛՛Հյուսիս-Հարավ՛՛ տրանսպորտային նախագծի ձախողման մեջ, Բաքուն հետևողականորեն աշխատում է համանուն միջազգային միջանցքից Հայաստանի դուրսմղման ուղղությամբ: Տարածաշրջանում հաղորդակցության լիարժեք ապաշրջափակման հեռանկարներն ավելի ու ավելի հեռավոր են դառնում, իսկ ՛՛խաղաղության խաչմերուկ՛՛ նախագիծը վերածվել է քաղաքական առասպելաբանության տարրի։ Միևնույն ժամանակ, տարածաշրջանում նոր տրանսպորտային ճարտարապետության ձևավորմանը միտված գործընթացները շարունակաբար թափ են հավաքում։ Օրեր առաջ Իրանի էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադին հայտարարեց Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի էլեկտրաէներգետիկական ցանցերի սինխրոնիզացման մասին՝ ՛՛Հյուսիս-Հարավ՛՛ էլեկտրաէներգետիկական միջանցքի ձևավորման միջոցով: Այսօր էլ հայտնի դարձավ, որ միջազգային կարևորագույն ֆինանսական հաստատություններից մեկը՝ Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) երկարաժամկետ վարկ է տրամադրել Ադրբեջանին՝ ՛՛Հյուսիս-Հարավ՛՛ տրանսպորտային միջանցքի ենթակառուցվածքների զարգացման նպատակով։ ՛՛Ադրբեջանական երկաթուղիներ՛՛ ՓԲԸ-ն և ԱԶԲ-ն ստորագրել են 131,5 մլն ԱՄՆ դոլարի վարկային համաձայնագիր, որն ուղղված է ՛՛Հյուսիս-Հարավ՛՛ միջանցքի ադրբեջանական գտնվող հիմնական հատվածի արդիականացմանը։ Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 160,5 մլն ԱՄՆ դոլար, որից 29 մլն-ը կհատկացնի Ադրբեջանի կառավարությունը։ Վարկը տրամադրվել է 22 տարով, այդ թվում՝ 2 տարվա արտոնյալ ժամկետով, և ունի ճկուն տոկոսադրույք։ Ֆինանսավորումը նախատեսված է Սումգայիթ–Յալամա երկուղի երկաթուղու 166 կմ հատվածի վերակառուցման ավարտի համար, ներառյալ՝ քաղաքացիական կառույցների և անցումների արդիականացումը։ Վարկը կլրացնի երկաթուղային ոլորտի զարգացման ծրագիրը, որը մեկնարկել էր 2017 թ. և որի շրջանակներում ԱԶԲ-ն արդեն իսկ տրամադրել էր Ադրբեջանին 150 մլն ԱՄՆ դոլար։ Նոր ֆինանսավորումը հնարավորություն կտա զգալիորեն ընդլայնել նախնական ծրագիրը՝ ընդգրկելով ընդհանուր առմամբ 333 կմ գլխավոր երթուղի Սումգայիթից մինչև Յալամա։ Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2025 թվականի դեկտեմբերի 31-ին։
Love Center - Dating, Friends & Matches, NY, LA, Dubai, Global
Love Center - Dating, Friends & Matches, NY, LA, Dubai, Global
Бот для знакомств