ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը` Ադրբեջանում անցկացվող «Ադրբեջանական Երևան» միջոցառմանը
Ինչպես նախկինում հնչեցրել ենք պաշտոնական դիրքորոշումներում, ՀՀ կտրականապես մերժում է հարևան պետության նկատմամբ տարածքային նկրտումներ ենթադրող նմանօրինակ ցանկացած կեղծ նարատիվ. ԱԳՆ խոսնակ։
Նշենք, որ «COP29-ի շրջանակում կազմակերպվել է «Ադրբեջանական Երևան» միջոցառումը։ Ադրբեջանական մամուլում կան հրապարակումներ նաև «Արևմտյան Ադրբեջան» եզրույթի կիրառմամբ «նյութեր» ցուցադրող ցուցահանդեսի մասին: