Смотреть в Telegram
👍Արցախում մնացած հայերը ադրբեջանական անձնագիր չեն ստացել Հոկտեմբերին Ստեփանակերտում մահացած 70-ամյա Վերա Աղասյանի՝ Հայաստանում ապաստանած հարազատները թեպետ կասկածներ ունեն Վերայի մահվան հետ կապված, այնուամենայնիվ, Արցախում մնացած մյուս հայերը հաստատում են Վերայի մահը։ Նրանցից մեկն անգամ մասնակցել է հուղարկավորմանը, որը կազմակերպել է այդ երկրի սոցիալական ապահովության գերատեսչությունը։ «Սկեսրայրս յուրաքանչյուր շաբաթ զանգահարում է մեզ։ Մինչև հիմա որևէ առիթ բաց չի թողել, զանգում ու շնորհավորում է բոլոր տոների կապակցությամբ, հետաքրքրվում է մեզանով, հարցնում բարեկամներից։ Մենք էլ, բնականաբար, հարցնում ենք Արցախում մնացած հայերի ճակատագրից։ Ասում է, որ ադրբեջանցիները վատ չեն վերաբերվում, համենայնդեպս չեն նեղացնում, ունեն կացարան, գործում է ճաշարանը, ստանում են առօրյա ծախսերի համար նախատեսված գումար։ Մամուլում կարդացել եմ, որ Վերան մահացել է ու հնարավոր է նա սպանված լինի, բայց ըստ սկեսրայրիս՝ Վերան մահացել է հիվանդությունից, նրան հուղարկավորել են Ստեփանակերտում, որին մասնակցել է նաև ինքը»,- ասաց MediaHub-ի զրուցակիցը։ Ստեփանակերտում մնացած հայերը հեռախոսով ու ինտերնետ կապով ապահովված չեն։ Զանգահարում են տեղում աշխատող շինարարների հեռախոսներով։ «Նախկինում Հայաստան գալու մասին խոսք չէր գնում, այս անգամ, երբ հարցրել ենք, ասել է՝ «գուցե երրորդ երկիր կուղարկեն, բայց դեռ անձնագիր չունենք, հայկականը վավեր չէ, ադրբեջանական չեն տրամադրել»»,- հավելեց մեր զրուցակիցը։ @arcaxinfo
Love Center - Dating, Friends & Matches, NY, LA, Dubai, Global
Love Center - Dating, Friends & Matches, NY, LA, Dubai, Global
Бот для знакомств