Հաղորդում հանցագործության մասին՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և կառավարության
Հարգելի՛ լրատվամիջոցներ,
«Մայր Հայաստան» շարժումն՝ ի դեմս Անդրանիկ Թևանյանի, դեկտեմբերի 11–ին, ժամը 11։00–ին հանցագործության մասին հաղորդում կներկայացնի ՀՀ քննչական կոմիտե (Ք․ Երևան, Մամիկոնյանց փող., 46/5 շենք)՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության՝ կապված Գյումրի համայնքում տեղի ունեցած առերևույթ ապօրինությունների հետ։
Թեմայի վերաբերյալ ճեպազրույց տեղի կունենա Կոմիտեի շենքի դիմաց։ Բանախոսներ՝ «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյան և «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Հովհաննես Խուդոյան։
1915 թվականին Բրիտանիայի ու Ֆրանսիայի միջև կնքված գաղտնի համաձայնագրի հիման վրա, քանոնով ու մատիտով, գծվեցին Մերձավոր Արևելքի սահմաններն, առանց հաշվի առնելու տեղի ժողովուրդների ու կրոնական համայնքների շահերն ու բնական սահմանները: Սիրիայում սկսվել է Մերձավոր Արևելքի սահմանաների վերաձևումն, ինչը սպառնում է մեր տարածաշրջանի անվտանգությանը:
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյան․ տնետուն իրազեկման աշխատանքները շարունակվում են։ Երևանցիներն աջակցում են տրանսպորտի գնին վերաբերող մեր նախագծին։
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյան․ Ինչ է սպասվում Հայաստանին Սիրիայի դեպքերից հետո, ինչպես իրենց կպահեն Ռուսաստանն ու Իրանը, եթե Ադրբեջանը հարձակվի Սյունիքի վրա. Նիկոլ Փաշինյանը կարող է պատերազմով հանձնել Սյունիքը, որպեսզի պաշտոնապես դուրս գա ՀԱՊԿ-ից ու առաջ քաշի Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրս բերման հարցը:
Ավարտվեց կարմիր գծերի թանկացման դեմ դիմումի քննությունը Վարչական դատարանում. գործով եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի դեկտեմբերի 19-ին` «Datalex» կայքում:
Կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների թանկացման դեմ իրականացվող դատաքննության ընթացքում հիմնավորել ու ապացուցել ենք, որ կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ է և անթույլատրելի: Մեր քաղաքացիների շահերի ու «Մայր Հայաստանի» հայցի պաշտպանությունը քաղաքական և իրավական տեսանկյուններից իրակացվում էր համապատասխանաբար Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի և փաստաբան Վահե Գրիգորյանի կողմից:
Երևանի քաղաքապետարանի կողմից թանկացման ողջամիտ հիմնավորում դատավարության թե´ գրավոր, թե´ բանավոր փուլում չի ներկայացվել: Նրանք միայն պնդումներ էին բերում, որ դատարանը սույն գործը չպիտի քննի, ինչը մեզ համար անընդունելի է, քանի որ հենց այս ինստիտուտն է կոչված երաշխավորել քաղաքացու իրավունքների արդյունավետ պաշտպանության սահմանադրական կառուցակարգը:
Շնորհակալություն «Նովալեքս» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր Վահե Գրիգորյանին համատեղ գաղափարի իրականացման և բոլոր դատական նիստերին պատշաճ իրավական ներկայացուցչության ապահովման համար:
Միակամ ենք, որ իրավունքի գերակայությունը պիտի հաստատվի:
«Մայր Հայաստանը» դատական կարգով վիճարկում է Երևանում կարմիր գծերի թանկացման իրավաչափությունը ---------
Այսօր Վարչական դատարանը կոլեգիալ կազմով շարունակում է քննել Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության դիմումը, որով վիճարկվում է Երևան քաղաքում կարմիր գծերի թանկացման իրավաչափությունը:
«Մայր Հայաստանը» պահանջում է չեղարկել թանկացման որոշումը:
Առաջին նիստը հետաձգվել էր Երևանի քաղաքապետի և ավագանու ներկայացուցչի` գործին մասնակցելուն ունակ չլինելու հիմքով: Երկրորդ նիստը ևս հետաձգվեց՝ այդ անգամ պատասխանող կողմի բացակայության պատճառով։
Դատարանում «Մայր Հայաստան» խմբակցության շահերը ներկայացնում է Վահե Գրիգորյանը:
«Մայր Հայաստանը» դատական կարգով վիճարկում է Երևանում կարմիր գծերի թանկացման իրավաչափությունը. ուղիղ հեռարձակմանը հետևեք այս հղումով՝ https://www.facebook.com/share/v/15LVUoW77q/
«Մայր Հայաստանը» դատական կարգով վիճարկում է Երևանում կարմիր գծերի թանկացման իրավաչափությունը ----------------------
Դեկտեմբերի 9-ին, ժամը 14:30-ին, Վարչական դատարանը կոլեգիալ կազմով շարունակելու է քննել Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության դիմումը, որով վիճարկվում է Երևան քաղաքում կարմիր գծերի թանկացման իրավաչափությունը: «Մայր Հայաստանը» պահանջում է չեղարկել թանկացման որոշումը: