⚡️Գեղամ Նազարյանի հետագա գործունեությունը խմբակցության կազմում դառնում է անհնար․ հայտարարություն
🔷Խմբակցության նիստում տեղի ունեցած քննարկման արդյունքում պատգամավորին առաջարկել ենք դուրս գալ խմբակցությունից, վերջինիս որոշմանը թողնելով որպես անկախ պատգամավոր գործելու ընտրությունը։ Նա համաձայնել է։
⚡️Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսն ու մարդասիրական խումբը լքել են երկիրն առանց համայնքին տեղեկացնելու
🔷«Մենք տեղյակ չենք եղել, որ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը և Հալեպի տարածաշրջանում առաքելություն իրականացնող ՀՀ-ի հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խումբը բախումներից առաջ լքել է քաղաքը, համայնքը տեղյակ չէր սրա մասին:
🔷Տեղեկացանք մենակ այն ժամանակ, երբ նրանք արդեն լքել էին քաղաքը: Բարեբախտաբար հայկական համայնքում տուժածներ չկան: Կապը պահում ենք բոլորի հետ, բայց այս պահին բոլորս էլ անորոշության մեջ ենք»։
Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյան
🔷Որպես այլընտրանք առաջարկված երթուցիները խիստ անհարմար են, առանց գիշերային լուսավորության։ Բնակիչները մտահոգված են, տեղումներ սկսվելուց հետո ընդհանրապես բարդ կլինի Երեւան հասնելը ու ստիպված են լինելու մի քանի անգամ երկարացնել ճանապարհը:
🔷Կամրջի հիմնանորոգման աշխատանքների ձգձգման պատճառների ու նոր վերջնաժամկետի մասին պաշտոնական պարզաբանում չի հրապարակվել։
⚡️Այս պահին «Հայաստան» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ԱԺ֊ում ընթանում է քննարկում բռնի տեղահանված արցախահայերի քաղաքացիության հետ կապված հարցերի վերաբերյալ
🔷ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը նշում է, որ ՀՀ քաղաքացիություն ստանալը խոչընդոտ չէ Արցախահայերի վերադարձի իրավունքի իրացման համար։
🔷«Արցախահայության շրջանում նման մտահոգություններ առաջացրել է գործող իշխանության վարքագիծը, մասնավորապես, մարդկանց ապօրինի քաղաքացիությունից մասսայաբար զրկելուց հետո Արցախ վերադարձի իրավունքի հարցը բանակցային գործընթացից դուրս թողնելով»:
⚡️173 մլն դրամի վատնում. սնանկության էլեկտրոնային համակարգը չի գործում
🔷Պետական եկամուտների կոմիտեից «Հետքին» հայտնեցին, որ «Հարմոնիան» խախտել է ծառայությունների մատուցման ժամանակահատվածը, չի ապահովել սահմանված պարտավորությունները։
🔷Այդ պատճառով ՊԵԿ-ը միակողմանի խզել է ընկերության հետ կնքված պայմանագիրը։
⚡️Համաշխարհային կոալիցիան թիկունք է կանգնում Արցախի հայ փախստականների՝ հայրենիք վերադառնալու իրավունքին
🔷«Վերադարձի իրավունքը» միջազգային իրավունքի համընդհանուր ընդունված սկզբունք է, որը երաշխավորում է յուրաքանչյուր անձի՝ իր ծագման երկիր կամավոր վերադառնալու իրավունքը՝ անկախ քաղաքացիությունից կամ կարգավիճակից:
⚡️ՀՀ Սահմանադրական դատարանը մերժել է արցախցիների կուտակային կենսաթոշակների վերաբերյալ ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների դիմումով դատարան ներկայացված գործի քննությունը
⚡️«Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է արցախահայության վերադարձի իրավունքի իրացման ուղղությամբ աշխատանքների ընթացքը
🔷Կարևորվել է վերադարձի իրավունքի իրացման համար էական նշանակություն ունեցող՝ Արցախի պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը։
🔷Քննարկման ընթացքում կարևորվել է նաև վերադարձի իրավունքի իրացման գործում համահայկական ուժերի զորաշարժի անհրաժեշտությունը, անդրադարձ է կատարվել ներկայումս Հայաստանի իշխանությունների կողմից այս հարցի հետապնդման բացակայութանը։
⚡️Մեր թիվ մեկ օրակարգը ինչպես եղել, այնպես էլ մնում է այս իշխանություններին հեռացնելը
🔷Գեղամ Նազարյանի վերջին հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, իր անձնական ընկալումներն են, որը բնականաբար չի արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետը։
🔷Խմբակցությունը Գեղամ Նազարյանին մանդատը վայր դնելու «խնդրանքով» չի կարող դիմել, բայցեւ ակնհայտ է, որ քննարկվելու է խմբակցությունում պարոն Նազարյանի հետագա գործունեության հարցը:
🔷Թե ինչ կորոշվի խմբակցության նիստից հետո, պարզ կլինի միայն նիստից հետո։ Նիստի ժամկետների մասին հավելյալ տեղեկություններն՝ ավելի ուշ։
⚡️Կարեն Անդրեասյանը դիտավորյալ ոտնահարել է դատավորների անկախությունը և խաթարել դատական իշխանության ինստիտուցիոնալ հիմքերը
🔷Բազմիցս արձանագրվել է, որ Կարեն Անդրեասյանը, որպես քաղաքական գործիչ, ով չի համապատասխանել Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնը զբաղեցնելու համար սահմանված չափանիշներին, պաշտոնավարման ողջ ընթացքում առաջնորդվել է քաղաքական և անձնական շարժառիթներով՝ կատարած ապօրինություններով խախտելով օրենքի գերակայության սկզբունքը և Սահմանադրության դրույթները ու սկզբունքները։
🔷ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Կարեն Անդրեասյանը պարբերաբար իրականացրել է անօրինական գործողություններ, որոնք նպատակաուղղված են եղել դատավորների և դատական իշխանության անկախության սահմանափակմանը։
⚡️Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար
🔷Առաջիկա երեք տարիների ընթացքում սրա 30%-ը ենթակա է մարման: Այս պարտքի 48.5%-ը արտարժույթով է:
🔷2018-ի դեկտեմբերի վերջին Հայաստանի պետական պարտքը 6.9 միլիարդ ԱՄՆ դոլար էր: Վեց տարվա ընթացքում այս իշխանությունը մեր պետության պարտքը գրեթե կրկնապատկել է:
🔷ՀՀ կառավարության կողմից ներգրաված պարտքի միջին կշռված տոկոսադրույքը այս տարվա հոկտեմբերի դրությամբ 7.2% է: Իսկ 2018 վերջին սա եղել է 5%:
🔷Այսինքն այս կառավարության վերցրած պարտքը գնալով թանկանում է, կնշանակի դրա դիմաց շատ ավելի մեծ տոկոսավճարներ ենք կատարում, քան նախկինում:
🔷Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքը (եղածին գումարած նորերը հանած մարումները) ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով, իսկ փոխարենը ոչինչ չենք ստանում: Ավելի ճիշտ, ստանում ենք տկար և քայքայված պետություն:
Հանրային կառավարման և քաղաքականության փորձագետ Հովհաննես Ավետիսյան
⚡️Կիրանցի նորակառույց դպրոցում ջեռուցման համակարգը չի գործում, աշակերտները մրսում են
🔷Կիրանցի դպրոցում տեղադրված է արևային կայան, որը պետք է թեթևացներ դպրոցի ջեռուցման համար օգտագործվելիք էլեկտրականության ծախսը։ Սակայն արևային կայանը չի գործարկվում։
🔷Ադրբեջանը COP29-ի շրջանակներում ցուցադրել է «Արևմտյան Ադրբեջանի» ճաշատեսակներ, այդ թվում՝ հայկական գաթան, որը ներկայացվել է որպես ադրբեջանական, և Երևանի մասին գրքեր, որոնք ներկայացնում են Հայաստանը որպես ադրբեջանական տարածք։