Radar Armenia

Channel
News and Media
ArmenianArmeniaArmenia
Logo of the Telegram channel Radar Armenia
@RadarARMPromote
81.33K
subscribers
10.6K
photos
6.12K
videos
13.4K
links
Ստուգված և հավաստի լուրեր։ 🌐 www.radar.am 📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA 📧 Էլ. փոստ։ [email protected] 🔵 Facebook: facebook.com/RadarARM 🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA 🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
To first message
🟨 Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացողների համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2024 թ. հոկտեմբերի 31-ը ներառյալ:

ԿԳՄՍ
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Երկրի բարձր ղեկավարությունը մասնակցել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ զոհերի հիշատակին մատուցված հարգանքի տուրքի  միջոցառմանը:
🟨 Իմ երկրում կան մարդիկ, որոնք խաղաղության հասնելու համար կստիպեն Ուկրաինային հանձնել իր ինքնիշխան տարածքի զգալի մասը։

▫️
Այդ առաջարկները համընկնում են Պուտինի առաջարկներին։ Դրանք ոչ թե խաղաղության, այլ կապիտուլյացիայի առաջարկներ են:

Քամալա Հարրիս

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Radar Armenia
🟨 Կիրանցում սահմանազատման գործընթացը բացարձակ օրինական է եղել, որևէ հակասություն չկա գործընթացում։ Մհեր Գրիգորյան
🟨 Սահմանազատման հաջորդ էտապի հետ կապված դեռևս որոշում չկա։ Մենք պետք է ներպետական կանոնակարգերը ավարտենք:

Մհեր Գրիգորյան
🟨 Կիրանցում սահմանազատման գործընթացը բացարձակ օրինական է եղել, որևէ հակասություն չկա գործընթացում։

Մհեր Գրիգորյան
⬜️ Այսօր Ղարաբաղյան երկրորդ պատերազմի չորրորդ տարելիցն է։

▫️2020թ. այս օրը՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 7:10-ին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով սկսեց 44-օրյա պատերազմը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է մառախուղ:

Եղանակը Երևանում սեպտեմբերի 27-ին՝

🌖 Ցերեկ +23 +25
🌗 Երեկո +17 +19
🌘 Գիշեր +12 +14

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Բոլոր այն պնդումները, թե Հայաստանը որևէ տեղ, որևէ փաստաթղթով համաձայնել է, որ իր տարածքում 3-րդ ուժեր ապահովեն կոմունիկացիաների անվտանգությունը, իրականության ձևախեղում են։

Նիկոլ Փաշինյան
🟨 🟧 Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելուց հետո պետք է այն ուղարկենք ՍԴ։

▫️Եթե ՍԴ-ն որոշի, որ պայմանագիրը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, թեպետ դա հավանական չէ, այդ ժամանակ կկանգնենք իրավիճակի առաջ, որում սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ կլինեն՝ խաղաղության հասնելու համար։

Նիկոլ Փաշինյան
🟨 Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն այսօր ոչ միայն հնարավոր է, այլև գտնվում է ձեռքը պարզելու հեռավորության վրա։

Նիկոլ Փաշինյանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում
🟨 Առաջիկա օրերին իմ առաջին տեղակալը կմեկնի Պակիստան և Հայաստան։ Հուսով ենք՝ այս այցերը կբարելավեն մարդկանց կյանքը:

Մասուդ Փեզեշքիան
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Վլադիմիր Զելենսկին Սպիտակ տանը հանդիպել է Ջո Բայդենի հետ։

▫️ԱՄՆ նախագահը հայտարարել է 2,4 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթի մասին:
Radar Armenia
🟨 Կողմերը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի՝ ամենասեղմ ժամկետում կնքման ուղղությամբ։ ՀՀ ԱԳՆ
🟨 Պետքարտուղարը բարձր է գնահատել կողմերի կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու ձգտումը։

▫️Նա կոչ է արել առաջընթաց գրանցել համաձայնագրի արագ ավարտի հարցում, որը բարգավաճում կբերի տարածաշրջանին։

ԱՄՆ պետդեպի խոսնակ Մեթյու Միլլեր
Radar Armenia
🟨 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
🟨 Անկարան ջանքեր է գործադրում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու համար։ Դատելով Փաշինյանի մոտեցումից՝ նա որևէ բացասական վերաբերմունք չունի։ Երկու կողմերն էլ խաղաղության կողմնակից են։

Ռեջեփ Էրդողան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Միայն այս տարի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ավտոտնակներից ու ցանկապատված տարածքներից ազատել ենք շուրջ 30.000 քմ տարածք, որոնց փոխարեն կլինեն բարեկարգ բակեր, ֆուտբոլի դաշտեր, խաղահրապարակներ:

▫️ «Դավիթ Անհաղթի» անվան զբոսայգու շինաշխատանքներն ընթացքի մեջ են, հանգստի գոտին կներկայանա վերափոխված:

Տիգրան Ավինյան
Radar Armenia
🟨 Տեսանյութ՝ Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպումից, որն արդեն ավարտվել է։
🟨 Կողմերը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի՝ ամենասեղմ ժամկետում կնքման ուղղությամբ։

ՀՀ ԱԳՆ
🟨 Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:

▫️Գուտերեշը ողջունել է Հայաստանի քայլերը՝ ի նպաստ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու և խաղաղության հաստատման:
🟨 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 26-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ-ն կրակ է բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

ՀՀ ՊՆ
More